1 ցենտն 2 ցենտ արժե, Աճեմօղլուի վատ կանխատեսումն ու Մասկ-Ալթման նոր բաթլը
Ինչ ենք կարդում այս առավոտ
Տարոն Աճեմօղլուն հոդված է գրել Financial Times-ում, որում, ժամանակի մեքենայի պես, տեղափոխվում է 2050 թվական ու նկարագրում՝ ինչ է լինելու ԱՄՆ հետ անցած 25 տարվա ընթացքում։ Իր կանխատեսմամբ, մի քանի մեգակորպորացիայի գերակայությունը ՏՏ ոլորտում 2030-ականներին դանդաղեցնում է մրցակցությունն ու նորարարությունը, բերում ոլորտի փլուզման, հարկային քաղաքականությունը՝ գնաճի, արտաքին քաղաքականությունը՝ դաշնակիցների հետ գժտման, առտրային պատերազմները՝ տնտեսական խնդիրների, իսկ DOGE-ն ու մնացածն՝ ինստիտուտների քայքայման։ Մի խոսքով, 2050-ին ԱՄՆ-ը այն չէ, ինչ եղել է 2000-ականներին։
Բայց այօր հենց այնտեղ է գործարկվում աշխարհի ամենահզոր սուպերհամակարգիչը
El Capitan-ն արժեցել է 600 մլն դոլար, պիկային արտադրողականությունը՝ 2,746 էկզաֆլոպս։ Այն օգտագործվելու է, այդ թվում, ԱՄՆ-ի միջուկային զինանոցi անվտանգության ապահովման, միջուկային պայթյունների մոդելավորման և միջուկային զենքի վիճակի վերլուծության համար։ Բացի այդ, El Capitan-ը կօգտագործվի բարձր խտության էներգիայի հետազոտությունների, նոր նյութերի մշակման և ռազմական համակարգերի նախագծմամբ։
Իսկ Աճեմօղլուի հոդվածի հակահերոսներից Մասկն առաջարկել է գնել OpenAI-ը
Մենակով չէ՝ մի քանի հոգով, 97.4 մլրդ դոլարով։ Վերջինս առաջարկը մերժել է ու առաջարկել գնել Թվիթերը 9.74 մլրդ դոլարով (Իլոնը 44 մլրդ էր վճարել)։ Մասկն առաջարկն ակնհատորեն ծանր տարավ։ Լինքով կկարդաք նա զույգի փոխադարձ ատելության կարճ պատմությունն ու պատճառները։
Ի դեպ, Աճեմօղլուի հիշատակած գնաճի մասին․ 1-ցենտանոցներ էլ չեն արտադրվելու
Պատճառն այն է, որ այդ մանրադրամն արտադրելն այսօր 2 ցենտ արժե, հայտնել է Դոնալդ Թրամփը։ Պիտի՞ արդյոք 50 Cent-ը 1 դոլարի վերանվանվի։
Ու օրվա վերջի զբաղվելիք․
Կարող եք դիտել ԱՄՆ-ում հանգստյան օրերին կայացած Superbowl-ի ընթացքում ցուցադրված գովազդները՝ լավագույնից վատագույնը։