Մասկն ու Թրամփը կրկին տվել են իրար հարկերի պատճառով։ Մասկը քննադատել է Թրամփի «մեծ գեղեցիկ օրինագիծն» ու սպառնացել, որ աշխատելու է այն հանրապետականների դեմ, ովքեր դրան կողմ կքվեարկեն։ Նա նաև հայտարարել է, որ կհիմնի «ամերիկյան կուսակցություն»՝ քանդելու ստեղծված համակարգը։ Թրամփն ի պատասխան ասել է, որ Մասկը գիտեր, որ նա էլեկտրոմոբիլների ֆանատ չէ, ու առաջարկել է Մասկի ստեղծած DOGE-ին ստուգել հենց Մասկի հետ գործարքները։ Նա հայտարարել է, որ առանց պետական սուբսիդիաների Մասկը ստիպված է լինելու փակել բիզնեսներն ու գնալ տուն՝ Հարավային Աֆրիկա։
Հարավային Եվրոպան շոգի հարվածի տակ է
Ջերմաստիճանը Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Պորտուգալիայում և Թուրքիայում բարձրանում է +40°C-ից, առանձին շրջաններում հասնելով ռեկորդային +46°C-ի: Տաք օդային զանգվածի պատճառով սահմանափակում են ջրի սպառումը, բացում օդորակիչներով հովացման կետեր։ Տապը նպաստել է անտառային հրդեհների վտանգի բարձրացմանը. միայն Թուրքիայում Իզմիրի մոտակայքից տեղահանվել է ավելի քան 50,000 մարդ, Հունաստանում և Ֆրանսիայի հարավում և հրդեհներ են։
OpenAI-ը փորձում է կանխել աշխատակիցների արտահոսքը META
Վերջին ամսվա ընթացքում 8 հետազոտող է գնացել, մի քանիսին մինչև 100 մլն դոլարի բոնուսներ են առաջարկել։ Ըստ գլխավոր հետազոտող Մարկ Չենի, ղեկավարությունը «24 ժամ աշխատում է» հիմնական աշխատակիցներին պահելու համար՝ վերանայում է փոխհատուցումները և փնտրում է խրախուսման հետաքրքիր մոտեցումներ:
Ոլորտում գերբարձր վարձատրությունը դառնում է նորմ. Financial Times-ը գրում է, որ լավագույն ԱԲ-հետազոտողները այժմ ստանում են տարեկան 10 միլիոն դոլարից ավել, իսկ սովորականները՝ 3-7 միլիոն: OpenAI-ն ընդգծում է, որ պատրաստ է մրցակցել ոչ միայն գումարով, այլև առաքելությամբ, մշակույթով և AGI-ի վրա աշխատելու հնարավորությամբ, ինչը մնում է կարևոր փաստարկ աշխատակիցներին պահելիս: