1 օրում Tesla-ի բաժնետոմսերն էժանացել են 15 տոկոսով, ինչը 5 տարում ամենամեծ անկումն է։
Պատճառն ակնհայտ է՝ վաճառվող մեքենաների ծավալի նվազում։ Շատերի կարծիքով, Տեսլայի վաճառքի ծավալների անկումը նաև Մասկի կողմից Թրամփի ու այլ աջ ուժերի աջակցության հետ է կապված։ Դեկտեմբերից ի վեր Տեսլայի արժեթղթերը 40 տոկոսով արժեզրկվել են, իսկ Մասկը կորցրել է մոտ 100 մլրդ դոլար՝ միևնույն է, մնալով աշխարհի ամենահարուստ գործարարը։
Մասկն էլ խոստովանել է՝ պետական աշխատանքը խանգարում է նրան բիզնես վարել։
Ուկրաինան դրոններով ամենամեծ հարվածն է հասցրել ՌԴ-ին
Մերձմոսկովիայում հարվածի տակ են ընկել նաև բնակելի տներ, կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, ըստ ռուսների, 337 հատ ԱԹՍ խոցվել է։ ՌԴ-ն ևս հարվածներ է հասցրել Ուկրաինային, այդ թվում՝ Օդեսային ու Կիևին։ Այս ամենը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում շուտով մեկնարկող բանակցությունների ֆոնին․ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն էլ հայտարարել է՝ Ուկրաինան ստիպված է լինելու հաշտվել տարածքային կորուստների հետ։
ՄԱԿ-ը հաստատում է՝ Սիրիայում երեխաներ են սպանվել
Նրանց թվում 6 ամսեկան երեխա կա, զոհվել է առնվազն 13 երեխա։ Դամասկոսից պահանջում են պատասխանատվության ենթարկել սպանդի մեղավորներին՝ սակայն հակառակ դեպքում որևէ քայլեր ձեռնարկելու մասին՝ դեռ ոչ մի խոսք։