Հանգստյան օրերն աչքի ընկան Պապի հուղարկավորությամբ, դրա ընթացքում Թրամփ-Զելենսկի հանդիպմամբ ու 2 արյունոտ ողբերգությամբ․ Կանադայում` Վանկուվերում, մեքենան հարվածել է ֆիլիպինցիների փառատոնին, 11 մարդ սպանելով, հարձակվողը ձերբակալված է։ Իսկ իրանական Բանդար-Աբաս նավագանգստում պայթունի հետևանքով 40-ից ավել զոհ ու մոտ 1200 տուժած կա։ Որոշ տվյալներով, պայթել է հրթիռների համար նախատեսված վառելիք։
Ռուսներն, ըստ ամենայնի, կորցրել են միջուկային զինանոցը սպասարկող տիեզերական արբանյակ
Այսն ընդամենը 3 տարի առաջ էին տիեզերք արձակել։ Խոսքը «Կոսմոս-2553» արբանյակի մասին է։ Այն, ամերիկացիների կասկածների համաձայն, Մոսկվայի կողմից մշակվող, տիեզերական արբանյակային ամբողջ համակարգեր ոչնչացնելու համար նախատեսված միջուկային համակարգի մաս է։ Նման զենքերը լուրջ սպառնալիք են ներկայացնում ցածր ուղեծրում գտնվող բազմաթիվ արբանյակների համար, ներառյալ SpaceX- Starlink համակարգը, որն առանցքային նշանակություն ունի ուկրաինական զինված ուժերի համար: Սակայն տվյալները ցույց են տալիս, որ արբանյակը, հավանաբար, այլևս չի գործում, ինչը զգալիորեն կարող է խոչընդոտել տիեզերական զենքերի զարգացման Մոսկվայի ծրագրերը։
Meta-ն պատրաստվում է շուկա հանել նոր սերնդի խելացի ակնոց
«Hypernova»-ն կարող է հայտնվել արդեն այս աշնանը։ Այն Ray-Ban Stories մոդելի բարելավված տարբերակն է լինելու։ Ըստ տեղեկությունների, ակնոցը, մասնավորապես, կունենա ներկառուցված էկրան՝ հնարավորություն տալով դիտել ծանուցումներ, քարտեզներ և լուսանկարներ, Meta AI ԱԲ-օգնական, բազմաֆունկցիոնալ կառավարման համակարգ՝ ներառյալ ձեռքի ժեստերի ճանաչումն ու հպազգայուն կողային մակերեսները, ու բարձրորակ տեսախցիկ։ Գինը ձեզ դուր չի գա․ 1000-1400 դոլարի սահմաններում է տատանվելու
OpenAI-ն կանխատեսում է եկամուտների աննախադեպ աճ
ChatGPT «մաման» եկամուտի 1000-տոկոսանոց աճի հույս ունի՝ ԱԲ ընդհանուր զարգացման ֆոնին։ 2025 թվականին այն կհասնի 13 միլիարդ դոլարի, իսկ 2029 թվականին արդեն կկազմի շուրջ 125 միլիարդ դոլար։ Այդ ահռելի թվի հիմնական մասը պիտի ԱԲ-ագենտներն ապահովեն, որոնց բաժանորդագրությունն 2000-ից 20,000 դոլարի սահմաններում է տատանվելու։
Ու վերջում՝ ֆիլմ, որի դիտմանը մենք սպասելու ենք․
Պրոդյուսեր Սև Օհանյանի նոր նախագիծը` «Sinners» ֆիլմը, փայլուն մեկնարկ է ունեցել կինոթատրոններում։ Բացման վիքենդին միայն ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 45.6 միլիոն դոլար, իսկ համաշխարհային հասույթը 61 մլն դոլար է։ Սյուժեն ծավալվում է 1930-ականների Միսիսիպիում և պատմում է երկու եղբայրների պատմությունը, ովքեր վերադառնում են հայրենի քաղաք և բախվում գերբնական ուժերի հետ։ Երվորյակների դերն էլ վտահված է Մայքլ Ջորդանին։
Հավանու՞մ եք մեր newsletter-ը։ Ուրախ կլինենք, եթե կիսվեք ձեր ընկերների հետ։