11 մլն դոլարի կորուստ, սահմանադրական ճգնաժամ, գիտական առաջընթաց
Ինչ ենք կարդում այս առավոտ
USAID-ի փակման պատճառով 10 մլն դոլարի արժողությամբ հակաբեղմնավորիչներ են ոչնչացվելու
Մոտ 11 մլն դոլարի արժողությամբ ստերիլ ընտանիքի պլանավորման միջոցներ (հակաբեղմնավորիչ դեղահաբեր, իմպլանտներ և պահպանակներ) մնացել են Բելգիայի և Դուբայի պահեստներում և այժմ ենթակա են ոչնչացման: Այդ քանակը կազմում է ԱՄՆ կողմից արտասահմանյան երկրներին բաշխելու համար տարեկան գնվող բոլոր հակաբեղմնավորիչների գրեթե 20%-ը:
ԱՄՆ-ն փորձել է վաճառել պաշարները, բայց ապարդյուն։ Մի քանի ՀԿ չի կարողացել գնել դրանք՝ Վաշինգտոնը շուկայական գին էր պահանջում։ Միայն ոչնչացման համար կծախսվի տոտ 167,000 դոլար, իսկ որոշ ապրանքները ժամկետի մեջ են մինչև 2031-ը:
Դատարանը հակասահմանադրական ճանաչեց Թրամփի որոշումը, որը չեղարկում էր ԱՄՆ-ում ծնունդի իրավունքով քաղաքացիությունը
Դատարանը հաստատել է, որ Թրամփի հրամանագիրը, որը բացառում էր ԱՄՆ-ում ծնված երեխաների ավտոմատ քաղաքացիությունը, եթե նրանց ծնողները ապօրինի միգրանտ են, հակասում է Սահմանադրությանը։ Թրամփի վարչակազմը պատրաստվում է բողոքարկել վճիռը Գերագույն դատարան, որտեղ արդեն տարաձայնություններ կան պահպանողական և լիբերալ դատավորների շրջանում։
Մոծակների գեների խմբագրումն արգելափակում է մալարիայի փոխանցումը
Կալիֆորնիայի Սան Դիեգոյի և Ջոնս Հոփկինսի համալսարանների գիտնականները բացահայտել են, որ մոծակների մեկ ամինաթթվային շղթայի փոփոխությունը գրեթե անհնարին է դարձնում մալարիայի վարակի փոխանցումը։ Սակայն ամենը դեռ միմիայն լաբորատոր փորձարկումների մակարդակում է․ բնության մեջ գյուտը կիրառելու համար անհրաժեշտ են խստագույն փորձարկումներ և էկոհամակարգային հետևանքների գնահատում։ Հաջորդ փորձարկումները ուղղված են լինելու բնական պոպուլյացիաներում հնարավոր փոփոխության անվտանգության գնահատմանը։ Եթե պարզվի, որ տեխնոլոգիան անվտանգ է, որ այն կարող է հեղափոխական դառնալ մալյարիայի դեմ պայքարում․ ամեն տարի մոտ 263 միլիոն մարդ է վարակվում այս հիվանդությամբ։
Meta-ն ներկայացրել է մկանային ազդանշանները կարդացող առաջադեմ բրասլետ
Meta-ն Nature հանդեսում հրապարակել է գիտական հոդված իր sEMG-RD բրասլետի նոր սերնդի մասին, որը ճանաչում է ձեռքի մկանների նուրբ ազդանշանները և դրանք վերափոխում համակարգչային կամ AR/VR սարքերի հրամանների։ Սարքավորումը կարող է աջակցել բարդ ժեստերին, ներառյալ բռնելու ուժը։ Meta-ի համաձայն, այս սարքը կհանվի վաճառքի մոտակա տարիներին և կարող է իդեալական լուծում դառնալ սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց համար՝ փոխարինելով տեսախցիկները և ֆիզիկական վերահսկիչները։ Ընկերությունը արդեն ցուցադրում է սարքն AR/VR ակնոցների հետ և նախատեսում է արտադրանքը շուկա հանել մոտակա տարիներին։