Հնդկաստանն ի պատասխան, իր խոսքերով, պակիստանյան հովանավորչությամբ տեղի ունեցած ահաբեկչության, սկսել է ռազմական գործողություն, հարվածներ հասցնելով հրթիռներով ու ավիացիայով ոչ միայն կաշմիրում, այլ նաև բուն Պակիստանի տարածքին: Արդեն կան տասնյակ զոհր, պակիստանցիները 5 օդանավ խոցելու մասին են հայտարարում, ինչը, սակայն, հաստատում չունի։ Փոխարենը հաստատվում է, որ հնդիկները փակում են պակիստանցիների ջուրը գետերից մեկի վրա ու պատրաստվում են նույնն անել մյուսների հետ էլ։
Մոլորակի թիվ մեկ խաղաղարար Թրամփն էլ ասել է՝ սա ամոթ է։
Վատիկանում էլ սկսում է կոնկլավը․ սպիտակ ծուխ սպասելով, գաղտնիության ապահովման աննախադեպ գործողություններ են ընթանում
Բոլոր կարդինալները պիտի երդվեն Աստվածաշնչի վրա, որ երբեք ոչինչ չեն պատմի ընկտրության մանրամասների մասին։ Սակայն, Աստծոց բացի, հույսը նաև տեխնոլոգիաներն են․ Սիքստինյան կապելայում ու մերձակայքում կտրում են վայֆայն ու մոբայլ ցանցը խլացնող սարքեր են տեղարդրում, որ ներսից ոչ մի արտահոսք կամ կապ դրսից գտնվողների հետ չլինի։ Այս պահից ու անհայտ տևողությամբ կարդինալները միայն իրար են տեսնելու։
Ի դեպ, ամենաերկար ընտրությունները տևել էին 2 տարի ու 9 ամիս․ կարդինալներն այնքան էին զզվացրել քաղաքի բնակիչներին, որոնք պիտի վճարեին նրանց ապրուստը, որ նրանց թողել էին բաց երկնքի տակ, ստիպելով մի ձև հայտարարի գոլ։ Պապերի ամենաերկար ու ամենակարճ ընտրությունների մասին կարդացեք այստեղ։
Աշխարհի ամենահզոր մագնիսն է կառուցվել․ այն ջերմամիջուկային ռեակտորի պլազման է պահելու
Միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորը (ITER), որը կառուցվում է Ֆրանսիայում՝ 35 երկրների համագործակցությամբ, հայտարարեց իր ամենակարևոր բաղադրիչի՝ Կենտրոնական սոլենոիդի (Central Solenoid) կառուցման ավարտի մասին։ Սա աշխարհի ամենահզոր մագնիսն է, որը կշռում է մոտ 1000 տոննա և ունի 18 մետր բարձրություն։ Դրա գերհզոր մագնիսական դաշտը պիտի պահի մոտ 150 միլիոն աստիճան տաքությամբ պլազման՝ ապահովելով պայմաններ ջերմամիջուկային ռեակցիայի համար։ Սոլենոիդը պատրաստվել է ԱՄՆ-ում և այժմ պատրաստ է Ֆրանսիա տեղափոխվելուն։ Սպասվում է, որ ITER-ը կարտադրի իր առաջին պլազման 2035 թվականին՝ նպատակ ունենալով արտադրել 500 մեգավատտ էներգիա՝ ընդամենը 50 մեգավատտ մուտքային էներգիա օգտագործելով ու 1-ին 10 էֆեկտիվություն ապահովելով։