ԱԲ-ն ընդդեմ քաղցկեղի, կոկաինն ընդդեմ վիսկիի ու Թրամփն ընդդեմ տրանսգենդերների
Ինչ ենք կարդում այս առավոտ
Պաղեստինցիներին փաստացի էթնիկ զտման ենթարկելու Թրամփի առաջարկն այնքան մեծ աղմուկ հանեց, որ անգամ նրա ադմինիստրացիան էր տիպված հետքայլ անել, ասելով՝ սա ժամանակավոր տեղահանման առաջարկ է։ Աղմուկը հասել էր մինչ ՄԱԿ, Գլխավոր քարտուղարի կողմից նույն՝ էթնիկ զտման ձևակերպմամբ։
Մինչ Թրամփի թիմը ԿՈՎԻԴ-ի ծագման մեղքը USAID վրա է բարդում, վարակի նոր ծանր հետևանքներ են հայտնաբերվում: Այն կարող է դառնալ սրտի կաթվածի պատճառ առերևույթ առաղջանալուց երկար ժամանակ հետո էլ։
Ի դեպ, կարող եք հանգիտ գնալ ԱՄՆ՝ ծննաբերելու․ դատական համակարգը երկրով մեկ կասեցրեց Թրամփի հրամանը՝ ծննյան իրավունքով քաղաքացիություն շնորհելու չեղարկման մասին։ Վերջինս էլ արգելեց տրանսգենդերներին կանանց սպորտային մրցույթներին մասնակցել ու հայտարարեց, որ նույնի հասնելու է Օլիմպիկ խաղերի համար՝ մինչ Լոս Անջելեսում դրանց կայացումը։
Իսկ եթե չհասնեք ԱՄՆ՝ Կոլումբիայի նախագահը «հետաքրքիր առաջարկ ունի»
Նա մտածում է կոկաինն ապաքրեականացնելու ու գինու պես վաճառելու մասին և պնդում է՝ վիսկիից վնաս չէ, իսկ բացասական իմիջի համար մեղավոր են Լատինական Ամերիկան չսիրողները։ Ըստ նրա, առավել վտանգավոր է ֆենտանիլը (չենք վիճի, բայց կոկաին էլ հաստատ խորհուրդ չենք տա)։ Ու խորհուրդ կտանք, ժամանակ գտնելու դեպքում, դիտել Vice դոկումենտալը ֆենտանիլի համաճարակի մասին։
Ի դեպ, Հայաստանի ոստիկանությունում պնդում են՝ թմրաշրջանառության դեպքերը նվազել են, բայց թմրանյութերի քանակն՝ ավելացել։ Համաձա՞յն եք։
Linkedin համահիմնադիրը քաղցկեղի դեմ ԱԲ միջողով կպայքարի
Ռեյդ Հոֆմանի Manas AI-ը կարագացնի տարբեր դեղամիջոցների մշակման ստեղծումը, 25 մլն դոլար արդեն ներգրավված է։ Հիմնականում սկզբնական փուլում ֆիքսվելու են լիմֆոմայի, շագանակագեղձի ու կրծքի քաղցկեղի բուժման վրա։ Պարզվում է նաև, որ տղամարդիկ թեև կանանցից ավելի հազվադեպ են կրծքի քաղցկեղ ունենում, ավելի հաճախ են մահանում դրանից։
Իսկ Հայաստանում նախանցած տարի ամեն 5-րդ մահը չարորակ նորագոյացությունների հետևանքով էր։