Օզի Օսբորնի վերջին լավությունը մարդկությանը՝ 190 մլն դոլարի բարեգործություն
Օզի՝ RIP, ու շնորհակալություն երաժշտության, էմոցիաների, ու մի ամբողջ ժանր հիմնադրելու ու այսքան գեղեցիկ հեռանալու համար։ Black Sabbath և Օզիի հրաժեշտի մեգահամերգ Back To The Beginning-ը շաբաթներ առաջ հավաքեց 190 մլն դոլար։ Ողջ այդ գումարը երաժիշտներն ուղղելու են բարեգործությանը՝ նվիրաբերելով Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարին ու մանկական հիվանդանոցներին։
Թրամփի ու Էփշթեյնի կապի նոր ապացույցներ են ի հայտ եկել
CNN-ը հրապարակել է նոր պատկերներ և տեսագրություններ, որոնցում երևում է, որ Ջեֆրի Էփշթեյնը ներկա գտնվել 1993 թվականին Plaza հյուրանոցում Դոնալդ Տրամփի և Մարլա Մեյփլսի հարսանիքին, ինչպես նաև 1999 թվականին Harley Davidson Café-ի բացման և Victoria's Secret ցուցադրությանը: Ու, դատելով լուսանկարներից, լավ էլ ուրախ է անցել։ Սա առաջին փաստն է, որ Էփշթեյնը հրավիրված էր հարսանիքին․ սա խորացնում է հարցերը նրանց հարաբերությունների բնույթի վերաբերյալ; CNN-ի հարցմանն ի պատասխան Թրամփն ասել է՝ «Դու, երևի, կատակ ես անում», անվանել ալիքը «կեղծ լուրեր»՝ ընդհատելով զանգը: Սպիտակ տունը մամուլի խոսնակի միջոցով լուսանկարները կոչել է «համատեքստից կտրված» և նախագահին անվանարկելու փորձ:
Ամերիկյան ստարտափը հայտարարել է, որ կարողացել է սնդիկը ոսկու վերածել
Միջուկային տեխնոլոգիաներով զբաղվող Marathon Fusio-ը հայտարարել է, որ մշակել է մեթոդ, որով կարողանում է սնդիկը վերածել ոսկու իզոտոպի՝ դեյտերիում-տրիտիումի ռեակցիայից առաջացած նեյտրոնների օգնությամբ: Ընկերության white paper համաձայն, այսպիսի գործընթացը տեսականորեն կարող է տարեկան արտադրել մինչև 5 տոննա ոսկի յուրաքանչյուր ծախսված գիգավատի դիմաց՝ համարժեք մոտ 600 մլն դոլարի ոսկու ներկայիս գնով: Ոսկին կլինի մի քիչ ռադիոակտիվ ու մոտ 18 տարի անց միայն լիովին մաքուր կդառնա, սակայն լինելու է, ընդհանուր առմամբ, անվնաս։
Սեմ Ալթմանը զգուշացնում է բանկային ԱԲ-խարդախությունների գալիք ալիքի մասին
OpenAI-ի գլխավոր տնօրենի կարծիքով, մարդկային ձայն և դեմք կեղծելու ունակությամբ օժտված GenAI տեխնոլոգիաները արդեն առաջ են նույնականացման համակարգերի մեծ մասից, և շուտով լայնածավալ սպառնալիք կներկայացնեն բանկերի ու հաճախորդների համար: ԴՐանց միջոցով հնարավոր է դառնալու ամբողջությամբ կեղծել Know-Your-Customer վերիֆիկացիայի պրոցեսը։ Ալթմանը շեշտել է, որ այդպիսի նույնականացման կիրառումն այժմ վտանգավոր խոցելիություն է և հրատապ կոչ է արել բանկերին ու կարգավորող օրգաններին արագորեն արդիականացնել անվտանգության մեխանիզմները:
Google-ի ԱԲ-ռեվյուները որոնման արդյունքներում սատկացնում են կայքերի թրաֆիքը
Խոշոր լրատվական կայքերը (Forbes, HuffPost, CNN, FoxNews) կորցրել են այցելությունների մինչև 40%-ը AI Overviews-ի գործարկումից հետո։ Google-ն ի հակառակ թվերին պնդում է, որ AI Overviews-ը բարելավում է օգտատերերի փորձառությունը և նույնիսկ ավելացնում է իր համակարգի ներսում անցումները, իսկ մասնագետները խորհուրդ են տալիս զբաղվել ոչ թե CEO, այլ ԱԲ-օպտիմիզացիայով։