2 լուր Ադրբեջանից, որոնք անցած շաբաթ մոռացանք ձեզ պատմել․ ադրբեջանուհի պարալիմպիկ խաղերի մասնակից ձյուդոուհին կույր էր ձևանում՝ լիակատար տեսողություն ունենալով հանդերձ։ Զրկեցին մեդալներից ու ցմահ որակազրկեցին։ Իսկ Ադրբեջանի պետական ընկերությանը պատկանող տանկերն ընկավ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ ռուսական նավթ տեղափոխելու համար։
Բայդենի մոտ հայտնաբերել են շագանակագեղծի քաղցկեղ
Հիվանդությունն ագրեսիվ է զարգանում ու ոսկորներին է մեթաստազներ տվել։։ Լուրը հայտնել է ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքը։ Դրանից հետո նա ստացավ գոտեպնդման խոսքեր անգամ Թրամփից, որն առիթը բաց չէր թողնում Բայդենին հիմար անվանել։
Հարվարդն էլ կարծում էր, որ ունի Ազատությունների մեծ խարտիայի ուշ կրկնօրինակ
Սակայն պարզվեց, որ համալսարանը 1215 թվականի փաստաթղթի մի քանի օրիգինալ օրինակներից մեկի սեփականատերն է։ 1946 թվականին փաստաթուղը գնել էին ընդամենը 27 դոլարով։ Այժմ պարզվում է, որ դրա արժեքը մոտ 1 մլն դոլար է։
Իսկ Մասկի Grok-ը մի պահ ցնդել էր, ամենուր պատմելով ՀԱՀ-ում սպիտակների ցեղասպանության մասին
Դա ստիպեց ընկերությանը հրապարակել System prompt կոչեցյալն՝ այսինքն այն տեքստային պրոմպտը, որով Գռոկն աշխատում է ձեր հարցումները ստանալով։ Ի դեպ, այդ տեքստը հրապարակած 2 ընկերություն կա՝ Գռոկն ու Antropic-ը։
Յանդեքսն էլ առաջարկել է ճանապարհային երթևեկության մասնակից ճանաչել իր ռոբոտ-առաքիչներին
Ըստ առաջարկի, նրանց թույլ կտան շարժվել մայթերով և հեծանվային ուղիներով մինչև 25 կմ/ժ արագությամբ։ Ռոբոտները պետք է հարգեն հետիոտնային և հեծանվային լուսացույցների ազդանշանները, կանգ առնեն հատուկ նշված վայրերում, ունենան համարանիշ, QR կոդ, լուսարձակներ, արտացոլող տարրեր և ազդանշանային լույսեր։ Նրանց չափսերը սահմանափակվում են՝ լայնությունը մինչև 80 սմ, երկարությունը՝ մինչև 110 սմ, և քաշը՝ մինչև 120 կգ։ Վթարի դեպքում, եթե վնաս է հասցվել մարդու առողջությանը, ընկերությունը պարտավոր է անմիջապես տեղեկացնել արտակարգ ծառայություններին և երկու ժամվա ընթացքում ներկայացնել իր ներկայացուցիչը։