Միլիարդատեր առանց պլազմայի, ուղեղի բջիջներ համակարգիչում ու Թրամփի «շալոմը» Համասին
Ինչ ենք կարդում այս առավոտ
47-ամյա միլիարդատեր Բրայան Ջոնսոնը հայտնի է նրանով, որ որոշել է ապրել հավերժ՝ կամ գոնե շատ ավելի երկար, քան սովորական մարդիկ։ Եվ ահա, սեփական մարմնի վրա էքսպերիմենտների հերթական փուլում, նա որոշել հեռացնել օրգանիզմից ողջ պլազման՝ 3․1 լիտր, ու փոխարինել այն ալբումինով։
Ավելի վաղ նրան ներարկել էին իր իսկ որդու մոտ 1 լիտր պլազմա։ Նա պնդում է, որ իր կենսաբանական տարիքը 2 անգամ փոքր է անձնագրային տարիքից, նշում է ծնունդը 2 տարին մեկ ու իրականում մոտ 25 տարեկան է։
Ի դեպ, իդեալական պայմաններում մարդու կյանքի տևողությունը կարող է մինչև 120 տարի կազմել։ Վերը նշված էքստրեմալ փորձեր սեփական կյանքի հետ կատարել մենք խորհուրդ չենք տալիս:
Իսկ ավստրալացիները մարդու ուղեղի բջիջներով աշխատող համակարգիչ են ստեղծել
Ավստրալական Cortical Labs բիոտեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է CL1-ը՝ աշխարհում առաջին «կենսաբանական համակարգիչը», որը ինտեգրում է մարդու ուղեղի բջիջները սիլիկոնային սարքավորումների հետ՝ դինամիկ նեյրոնային ցանցեր ստեղծելու համար: Synthetic Biological Intelligence (SBI) կոչվող համակարգն ավելի հարմարվող, կայուն և էներգաարդյունավետ է, ինչը՝ համեմատած ավանդական արհեստական ինտ հատկապես կարևոր է AI զարգացման դարաշրջանում։ Ինչ-որ տեղ հեռու-հեռվում լսվում է Վաչովսկի քույրերի կամ եղբայրների ու Matrix-ի Նեոյի ծիծաղը։
Թրամփն էլ վերջնագիր է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին
«Շալոմ»։ Այս բառով է Թրամփը սկսել ՀԱՄԱՍ-ին ուղղված նոր գրառումը, պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին և վերադարձնել սպանվածների մարմինները։ Նա նախազգուշացրել է, որ պահանջները չկատարելը կհանգեցնի ծանր հետևանքների՝ հայտարարելով. «Համասի ոչ մի անդամ ապահով չի լինի, եթե չկատարեք այն, ինչ ես ասում եմ»:
Ի դեպ, ավելի վաղ Թրամփի վարչակազմն աննախադեպ ուղիղ բանակցություններ է սկսել ՀԱՄԱՍ-ի հետ։ Սա զգալի շեղում է ԱՄՆ-ի վաղեմի քաղաքականությունից, քանի որ ՀԱՄԱՍ-ը 1997 թվականից ԱՄՆ-ի կողմից համարվում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: