Մեզնից մի քանի հարյուր կմ վրա մի միջուկային տերություն հարվածում է մյուսի միջուկային օբյեկտներին։ Ինչքանով էր հարվածն արյունավետէ դեռ պարզ չէ, մարդիկ սուրճի բաժակի ու արբանյակային լուսանկարների վրա գուշակությամբ են զբաղված։ Թրամփը Իրանին հարվածներից հետո հայտարարել է, որ ռեժիմը կարող է ընկնել, չնայած չի ասել, որ դա ԱՄՆ նպատակն է։ Սակայն հիշեցնենք՝ նա հարվածեց Իրանին չսպասելով 2 շաբաթ վերջնաժամկետի լրանալուն։ Իսկ Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությանը: Այստեղով անցնում է ծովով նավթի արտահանման մոտ 20%-ը: Brent նավթի գինը հասել է 78,9 դոլարի մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ 75,7 դոլարի: Սա 2025թ. հունվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Գեյթսն էլ սուս-փուս միջուկային ռեակտոր է կառուցում
Բիլ Գեյթսի TerraPower ընկերությունը սկսել է Վայոմինգում նոր սերնդի ատոմակայանի կառուցումը։ Ռեակտոռը նատրիումային տեսակի է՝ 345 ՄՎտ հիմնական հզորությամբ։ Ռեակտորում օգտագործվում է հեղուկ նատրիում։ Նախագծի ֆինանսավորողների թվում է Nvidia-ն, Hyundai-ն ու և հենց Գեյթսը։
Կարիճի թույնը կարող է նոր դեղամիջոց դառնալ կանանց մահվան հիմնական պատճառներից մեկի դեմ
Բրազիլացի գիտնականները հայտնաբերել են Brotheas amazonicus կարիճի թույնում մոլեկուլ, որը կրծքագեղձի քաղցկեղային բջիջների դեմ գործում է քիմիաթերապիայի սովորական դեղամիջոցների պես։ Նախնական արդյունքները ներկայացվել են Ֆրանսիայում անցկացված FAPESP Week France կոնֆերանսում:
Apple-ը ստեղծել է հատուկ տեսախցիկ Ֆորմուլա 1-ի մասին կինոյի համար
Տեսախցիկը օգտագործում է iPhone 15 Pro-ի 48 ՄՊ հիմնական տեսախցիկը, A17 Pro պրոցեսոր և iPhone-ի մարտկոցը: Ամբողջ համակարգը տեղավորված է հատուկ պատյանում, որը չի ազդի Փորմուլա 1-ի բոլիդների աերոդինամիկայի վրա։