Պատերազմի պլանավորում Սիգնալում ու մեքենաների արգելք՝ 4%-անոց հանրաքվեով
Ինչ ենք կարդում այս առավոտ
Միջազգային մամուլի թիվ 1 թեման երեկվանից ամերիկացի պաշտոնյաների կողմից Signal-ում հութիների դեմ ռազմական գործողության պլանավորումն է ու այն փատը, որ այդ չաթ պատահաբար ավելացրել էին նաև The Atlantic-ի գլխավոր խմբագրին։ Ինքը լրագրողը երկար ժամանակ չէր հավատում, որ տեղի ունեցողն իրականություն է՝ մինչև Եմենի վրա իրոք չսկսեցին ռումբեր ընկնել։ Չատում էին, Վենսը, Պենտագոնի, հետախուզության ղեկավարները, պետքարտուղարն ու էլի լիքը մարդ։ Սպիտակ տունն արդեն հաստատել է գրագրության իսկությունը, բայց ոչ մի սարսափելի բան տեղի ունեցածում չի տեսնում։
Իսկ Փարիզում ընտրողների 4%-ի ձայնով 500 փողոց կազատեն մեքենաներից
Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների շրջանում անցկացվել է հանրաքվե, որով, չնայած ցածր մասնակցությանը, որոշվել է հարյուրավոր փողոցներում արգելել մեքենաների երթևեկությունը։ Ավելի վաղ այնտեղ, նույնպես ցածր մասնակցությամբ, եռապատկել էին կայանման վճարը ջիպերի համար ու արգելել էին էլեկտրական ինքնագլորների վարձույթը։
Որոշ եվրոպական երկրներ էլ նախազգուշացումներ են արձակել ԱՄՆ այցելող իրենց քաղաքացիների համար
Դրանց թվում են Դանիան, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, ինչպես նա՝ ԱՄՆ հարևան Կանադան։ Նախազգուշացումները հետևել են ԱՄՆ-ում մի քանի եվրոպացու ձերբակալմանն ու արտաքսմանը հենց օդանավակայաններում, ու, հիմնականում, վերաբերվում են վիզաների ու անձնագրերի հետ կապված հարցերում ավելի ուշադիր լինելուն։
Իսկ գիտնականները սկսել են հետազոտել ChatGPT-ից կախվածությունը
MIT ու OpenAI համատեղ հետազոտությունը պարզել է, որ ChatGPT-ն շատ հաճախ օգտագործողների մոտ կախվածության սիմպտոմներ են զարգանում։ Նրանք հարցում են արել հազարավոր օգտատերերի շրջանում ու պարզել են, որ ոմանց մոտ անգամ էմոցիոնալ կապ է առաջանում, նրանք սկսում են չաթբոթին վերաբերվել այնպես, որպես ընկերոջը կվերաբերվեին։ Հիմնականում դա տեղի է ունենում, երբ անձնական կյանքում խնդիրներ կան։ Սպասելիորեն, դա ավելի հաճախ է լինում նրանց մոտ, ովքեր չաթբոթն օգտագործում են անձնական խնդիրներ քննարկելու համար, քան նրանց մոտ, ովքեր այն օգտագործում են աշխատանքի ու բռեյնսթոռմինգի նպատակով։