Թեկուզև մենք կոչվում ենք «5 րոպե», առաջին լինքը ձեզնից մի փոքր ավել ժամանակ կպահանջի․ The Atlantic–ում պնդում են, որ Թրամփի թիմը՝ նախկինի պես, օգտագործելու էսոցիալական մեդիայի ազդեցությունը ու ալգորիթմերը հանրային կարծիքի ձևախեղման համար, նույն մանիպուլյացիաներով ու տեղեկատվական հնարքներով, ինչպես նախկինում։ Հետևաբար, տեղեկատվական ազատություն ակնկալողներին դառը հիասթափություն կարող է սպասել, քանի որ բոլորս ալգորիթմի գերի կմնանք։
Մասկն էլ, կարծես, հոդվածին համահունչ, արշավում է դասական մեդիայի դեմ ու առաջարկում փակել «Ազատություն» ռադիոկայանը, ինչպես նաև՝ կտրել է մի շարք ԶԼՄ-ների բաժանորդագրությունը պետհիմնարկներում։
Ի դեպ, Թրամփի թիմը վախենում էր իր օդանավն իրանցիների կողմից խոցելուց
2 մահափորձերից հետո Թրամփի թիմն իմացել էր, որ իրանցիներն «երկիր-երկինք» հրթիռներով լրտեսներ ունեն ԱՄՆ-ում ու վախեցել, որ նրանք կարող են խոցել Թրամփի ճանաչելի ինքնաթիռը։ Արդյունքում օգնականներին տեղ էին ուղարկել Թրամփի օդանավով, իսկ Թրամփին՝ ուրիշով։ Թիմը ապշած էր թնդանոթի մի դառնալու հեռանկարից, բայց դա ոչինչ չփոխեց։
Եվրոպացիներն էլ սեփական OpenAI դարդին են
Փարիզում արհեստական բանականության սամիթ է անցնում Արևմուտքի կողմից չինացիներին ոլորտի զարգացման հարցում արգելակելու հուսերի ֆոնին։ Եվրոպացիները հասկանում են, որ հետ են մնում․ ֆրանսիացիները 10 մլրդ ներդրում են խոստանում ոլորտում, Մակրոնը՝ համարում, որ ԵՄ-ն մրցավազքում ընդհանրապես չկա, Ալթմանն էլ ասում, որ նրանց արգելակում են եվրոպական բարդ կարգավորումները։
Ի դեպ, Deepseek-ին ու ChatGPT-ին զուգահեռ կարող եք նաև ֆրանսիական Le Chat-ը փորձարկել։ Ու դիտեք՝ ինչպես է Մակրոնը գովազդում եվրոպական ԱԲ-ի ապագան իր դիփֆեյքի միջոցով։
ԱԲ մեջ ներդնում է նաև ZOOM-ը․ խոստանում է, որ լիքը բան՝ մեյլեր կարդալուց սկսած, ձեր փոխարեն կկարողանա անել։ Ի դեպ, Google-ը ստիպված էր իր Gemini-ի գովազդը խմբագրել պանրի մասին սխալ տեղեկատվություն հրապարակելուց հետո։