New York Times-ն ու CNN-ը գրում են, որ ամերիկյան հետախուզությունը՝ վերլուծելով Ֆորդոյին, Նաթանզին ու Սպահանին ամերիկյան հարվածները, եկել է այն նախնական եզրակացության, որ Իրանի միջուկային ծրագիրը ջախջախել չի հաջոցվել։ Ըստ այդմ, միայն հաջոցվել է հետաձգել միջուկային զենքի ստեղծումը մինչև կես տարով։ Թրամփը, հիշեցնենք, ռմբակոծությունները բացարձակ հաղթանակ է համարում։ Ու արդեն հասցրել է քննադատել ԶԼՄ-ներին, իր ձևակերպմամբ, ֆեյք լուրեր տարածելու համար։
Չին ուժայինները ներկայացրել են մոծակի չափի անօդաչու
Այն նախագծված է գաղտնի հետախուզական գործողությունների համար: 1,3 սմ բարձրությամբ ու մի քանի գրամ քշով մինի-դրոնը կարող է մնալ անտեսանելի ինչպես տեսողական, այնպես էլ ռադիոտեղորոշիչ հայտնաբերման համար, ինչը դարձնում է այն կատարյալ գաղտնի գործիք հետախուզության համար: Սարքի մարտկոցը գերփոքր է, բայց այն միևնույն է հատկապես արդյունավետ է փակ տարածություններում: Այս դրոն Պեկինի լայն ռազմավարության մասն է՝ ուղղված էլ ավելի մեծ քանակով զանգվածային կիրառման խելացի դրոնների ստեղծմանը։
Իսկ ԱՄՆ-ում դատարանը որոշեց՝ որոնք են ԱԲ ուսուցման օրինական եւ ապօրինի եղանակները
Կալիֆորնիական դատարանը կայացրեց պատմական որոշում Anthropic-ի և երեք հեղինակների միջև վեճի գործով։ Դատարանը որոշեց, որ Claude-ի ուսուցումն օրինականորեն գնված գրքերի վրա համապատասխանում է fair use սկզբունքին, բայց միաժամանակ դատապարտեց ընկերությանը տուգանքի ապօրինաբար ներբեռնված գրքերի օգտագործման համար: Որոշումը նախադեպ է ամբողջ ԱԲ-ոլորտի համար։ Սա իրավական երաշխիք է, որ տեխնոլոգիական ընկերությունները կարող են օգտագործել օրինականորեն ձեռք բերված նյութերը մոդելների ուսուցման համար։