Թրամփի սկսած մաքատուրքերի պատերազմների հետևանքները հասան Հոլիվուդ․ Չինաստանը՝ աշխարհի ամենամեծ կինոշուկաներից մեկը, որոշել է սահմանափակել ամերիկյան ֆիլմերին տրամադրվող էկրանային ժամանակը կինոթատրոններում: Ընդ
Ընդ որում, այժմ էլ քանակը շատ մեծ չէ․ Հոլիվուդը չինական բոքս-օֆիսի 5 տոկոսն է վաստակում, տարեկան թույլատրված է վաճառել 10 ֆիլմ ու տոմսերի ոչ ավել, քան 25 տոկոսը․ մնացածը գնում է տեղական ֆիլմարտադրողներին։
Իսկ Prada-ն գնում է Versace-ն 1․25 մլրդ եվրոյով
Այսպիսով, Իտալիայի երկու խոշորագույն ֆեշն-բրենդերը միավորվում են։ Ընդ որում, Պրադան անսպասելի օգնություն ստացավ Թրամփից․ սկզբնական արժեքը մոտ 1․5 մլրդ եվրո պիտի լիներ, գնի շուրջ երկար ու ձիգ բանակցում էին, սակայն Թրամփի բերած փոթորկի ֆոնին համաձայնեցին ավելի էժան պայմաններով վաճառել ընկերությունը։
Իսկ տեխնոհսկաները շտապում են ԱՄՆ-ը ապրանքներով հեղեղել հնարավոր թանկացումներին ընդառաջ
Dell-ը, Lenovo-ն, Apple-ը և այլք հատկապես թանկարժեք՝ 3000 դոլարից թանկ լեփթոփեր են արագ տեմպերով ներմուծում։ Apple-ը, սակայն, դրա վրա կանգ չի առնում ու Հնդկաստանից 600 տոննա iPhone է ԱՄՆ մատակարարել։ Գործարաններն աշխատում են անգամ կիրակի, մարտին 1․5 մլն հատ iPhone է երկիր բերվել։
ChatGPT հիշողությունը մի քայլ առաջ է կատարել
Այժմ չաթբոթը կարող է հիշել նախորդ զրույցների մանրամասները՝ ապահովելով ավելի որակյալ արձագանքներ հարցումներին, պատմել է Ալթմանը։ Այս թարմացումը ներկայումս ներդրվում է Pro օգտատերերի համար, շուտով հասանելի կլինի Plus բաժանորդներին, իսկ ավելի ուշ՝ բոլոր մնացածներին։
Իսկ գիտե՞ք, ինչպես են գիտնականները տրամաբանական շղթա կառուցում Իսլանդիայում քարի ու Հռոմի անկման միջև
Եթե կարճ, իսլանդական ծովափին բռունցքի չափի քարերն ուսումնասիրելով, գտան այնտեղ միներալներ, որոնք կապեցին Գրենլանդիա կղզու հետ՝ հիմնական քարն Իսլանդիայում բազալտն է։ Հասկացան, որ այդ քարի՝ այնտեղ հայտնվելու պատճառը այսբերգի միգրացիան է: Կապում են այդ ամենը հրաբխի ժայթքման հետ, որը բերում է սառեցման Եվրոպայում, որն էլ դառնում է հյուսիսային ազգերի մեծ միգրացիայի պատճառ, որոնք գալիս ու ջախջախում են Հռոմը վերջնականապես։