ԱՄՆ-ում ծնելիության մակարդակի վերաբերյալ նոր տվյալները նոր հակառեկորդի մասին են վկայել․ 2023 թվականին այն կազմել է 1.62 երեխա մեկ կնոջ հաշվով, ինչը զգալիորեն ցածր է բնակչության բնական վերարտադրության համար անհրաժեշտ 2.1 ցուցանիշից: Քաղաքական շրջանակներում, հատկապես պահպանողականների կողմից, առաջարկվում են տարբեր միջոցառումներ՝ ներառյալ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից քննարկվող $5,000 «բոնուս» հատկացնելու գաղափարը: Սակայն քննադատները նշում են, որ նման խթանները չեն լուծում ծնելիության անկման հիմնական պատճառները՝ առողջապահական և մանկապարտեզների բարձր ծախսերը, դեկրետի բացակայությունը և մայրերին անբավարար առողջապահական աջակցությունը:
Duolingo-ն կինտեգրի ԱԲ-ն ամենուր
Ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ ԱԲ-ը կկիրառվի աշխատողների գնահատման,, նոր աշխատակիցների ընդունման գործընթացներում, ու կօգտագործվի ենթակապալառուներին տրվող աշխատանքը փոխարինելու համար։ Ընկերությունը նախընտրում է արագ գործել՝ ռիսկի գնալով ու կորուստներ ունենալով, քան դանդաղել և բաց թողնել հնարավորությունները: Ֆոն Ահնն ընդգծել է, որ այս փոփոխությունները չեն հանգեցնի հիմնական աշխատակիցների կրճատման, և նշել, որ առանց ԱԲ-ի ընկերությանը տասնամյակներ կպահանջվեր իր բովանդակությունը մասշտաբավորելու համար:
Netflix-ն ուզում է դառնալ տրիլիոն դոլարանոց ընկերություն
Չնայած վերլուծաբաններն ասում են՝ շատ բան է ուզում, հաջողելու դեպքում այն կլինի այդքան արժեղող առաջին սթրիմինգային ծառայությունը։ Մինչև 203-ն ընկերությունը նպատակ ունի ներկայիս $39 միլիարդ եկամուտը հասցնել $78 միլիարդի և բաժանորդների թիվը 301 միլիոնից ավելացնել մինչև 410 միլիոն: Ընկերությունը կարևորում է գովազդային եկամուտների աճը՝ նպատակ ունենալով մինչև 2030թ. հասնել $9 միլիարդի, ինչպես նաև միջազգային ընդլայնումը, հատկապես Հնդկաստանում և Բրազիլիայում: Netflix-ի բաժնետոմսերը վերջին տարվա ընթացքում աճել են մոտ 60%-ով՝ ի վկայություն ներդրողների վստահությանը պլաններին։
Առնետներն օգնել են պարզել, ինչու ենք մենք օգնում իրար կամ ոչ
Գիտնականներն, առնետների վրա արված գիտափորձի միջոցով, պարզել են, որ նրանք, ովքեր օգնում են տագնապած առնետներին, ունեն բարձր ակտիվություն ուղեղի այն հատվածներում, որոնք կապված են համակրանքի և մոտիվացիայի հետ: Բացի այդ, այս առնետները ցույց են տվել օքսիտոցին հորմոնի ավելի բարձր մակարդակ, ինչը ենթադրում է, որ այդ հորմոնը կարող է խթանել օգնելուն ուղղված սովորույթը: Ու գումարվում է մի ոչ շատ անսպասելի գործոն․ առնետներն օգնում են նրանց, ում հետ նախկինում պոզիտիվ շփում են ունեցել։