Մասկը Բեզոսի արբանյակներն է արձակում, իսկ Ֆրանսիան կրճատում է տոները
Ինչ ենք կարդում այս առավոտ
Uber-ը և Baidu-ն գործարկում են ռոբոտաքսի Ասիայում և Մերձավոր Արևելքում. Չինական Apollo Go ինքնակառավարվող մեքենաները կինտեգրվեն Uber հավելվածի մեջ ԱՄՆ-ից և Չինաստանից դուրս շուկաներում։ Ծրագրով կկառավարվեն հազարավոր մեքենաներ, իսկ գործարկումը պլանավորված է 2025 թվականի վերջին։ Apollo Go-ն արդեն ունի 1000-ից ավելի ռոբոտաքսիներ 15 քաղաքներում և կատարել է 11 միլիոն ճանապարհորդություն։ Uber-ում ասում են, որ Baidu-ի հետ համագործակցությունը հիմնական քայլ է գլոբալ ինքնակառավարվող տեղաշարժի զարգացման համար։ Գործակցությունը երկկողմանի օգուտ է բերում՝ Uber-ը ստանում է անվարորդ առանց սեփական R&D ծախսերի, մինչդեռ Baidu-ն ընդլայնում է իր միջազգային ներկայությունը և ստանում նոր շուկաներ մտնելու հզոր գործընկեր։
Ֆրանսիայի վարչապետը առաջարկել է չեղարկել երկու տոն և սառեցնել բյուջեն պետպարտքը նվազեցնելու համար
2026-ի բյուջեն նպատակ ունենի նվազեցնել 2024 թվականին 5,8 տոկոսի է հասած ՀՆԱ դեֆիցիտը։ Փող աշխատելու համար առաջարկվում է 11 պաշտոնական տոներից չեղարկել երկուսը՝ Զատկի երկուշաբթին և մայիսի 8-ը (Հաղթանակի տոնը), սոցիալական ոլորտի ծախսերի սառեցում, 2025 թվականի մակարդակով, ինչպես նաև պետծառայողների քանակի կրճատում։
Ակնկալվող խնայողությունը կկազմի մոտ 43,8 միլիարդ եվրո, իսկ դեֆիցիտը պետք է նվազի 4,6 տոկոս արդեն հաջորդ տարի և հասնի 3 տոկոսի 2029 թվականին։ Միջոցառումները սուր ռեակցիա են հարուցել և աջ, և ձախ ընդդիմության շրջանակներում, ինչպես տխուր կատակեց Նարեկը՝ հեսա Փարիզն էլի վառելու են։
SpaceX-ը Մասկի մրցակցի արբանյակները տիեզերք կարձակի
SpaceX-ը, չնայած Amazon-ի հետ մրցակցությանը, հուլիսի 15-ին Falcon 9 բրակետով կգործարկի Project Kuiper-ի 24 արբանյակ, որոնք ուղիղ մրցակից են Starlink-ին։ Այսպիսով, Kuiper արբանյակների ընդհանուր թիվը կհասնի 78-ի՝ ծրագրված է 3200 հատ արձակել։ Amazon-ին, կառավարության պահանջների համաձայն, անհրաժեշտ է արբանյակների առնվազն 50 տոկոսը տեղակայել մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը։ Չնայած Amazon-ը նաև համագործակցում է United Launch Alliance և Blue Origin-ի հետ, SpaceX-ը մնում է միակ ընկերությունը, որը ունի պատրաստ հրթիռներ և ազատ հրթիռներ, որոնք արագ է կարողանում արձակել։ Դե ու Ամազոնը լավ փող է տալիս SpaceX- ին։