Գիտնականները տարիների ընթացքում հետազոտում են Չերնոբիլի ԱԷԿ մերձակայքում ապրող մոտ 300 վայրի շներին։ ՈՒ համեմատում 15-16 կմ հեռավորության հետ ապրող կենդանիների հետ։ Պարզվում է՝ կան էական տարբերություններ։ ԱԷԿ մոտ ապրող շները գենետիկորեն տարբերվում են, ինչը հնարավոր է կապված լինի միջավայրի վտանգավոր պայմանների՝ հերթին ռադիացիայի, ծանր մետաղների և մուտացիաների կամ տարբերվող գենետիկ կազմի հետ ։
Իսկ ԱՄՆ-ն ու Չինաստանն առաջընթաց ունեն մաքսատուրքերի պատերազմի հարցում
Երկրները համաձայնեցրել են առևտրային լարվածության մեղմացման շրջանակային համաձայնագրի սկզբունքները։ Այս մասին Լոնդոնում կայացած երկօրյա բանակցություններից հետո հայտարարել են երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաները։ Պայմանավորվածությունը վերաբերվում է նաև հազվագյուտ մետաղների և մագնիսների արտահանման սահմանափակումների հաղթահարմանը։ Այժմ պլանը պետք է ներկայացվի Դոնալդ Թրամփին և Սի Ծինպինին հաստատման համար։
Թրամփն էլ կոչ է անում քրեական պատասխանատվություն մտցնել ԱՄՆ դրոշն այրելու համար
Հայտարարությունը հնչում է Լոս Անջելեսում բողոքի ցույցերի, բանակային ստորաբաժանումներ մտցնելու, բախումների ու քաղաքի և դաշնային կառավարության միջև լարվածության ֆոնին։ Նա նաև կենդանի է անվանել այլ երկրների դրոշներով ցույցերին գնացողներին՝ առավել հաճախ կարելի է տեսնել Մեքսիկայի ու Պաղեստինի դրոշները։
Մասկն էլ եկել է նրանից ներողություն խնդրելու․ «որոշ գրառումներս գծեր են հատել», ասում է նա։
Իսկ Մակրոնը պատրաստվում է արգելել դեռահասներին սոցցանցերից օգտվել
Նա հայտարարել է, որ, եթե ԵՄ մակարդակով հարցի վերաբերյալ առաջընթաց չլինի, Ֆրանիան ինքնուրուն որոշում կկայացնի՝ մինչև 15 տարեկաններին արգելելով սոցցանցերից օգտվել։ Հայտարարությունը հետևել է երկրում 14 տարեկան պատանու կողմից դասատուին դանակահարելու միջադեպին․ դասատուն մահացել է