Քամելեոն-սմարթֆոն, Զելենսկու հանդեպ փափկած Թրամփն ու ամենամեծ այսբերգի «ԱՊՊԱ»-ն
Ինչ ենք կարդում այս առավոտ
Թրամփը գիշերը Կոնգրեսում ելույթով էր հանդես գալիս․ տոնը Զելենսկու մասին խոսելիս հաշտեցնող էր։ Պատմեց, որ կարևոր նամակ է ստացել Զելենսկուց, որտեղ վերջինս երախտագիտություն է հայտնում Ռուսաստանի ներխուժումից ի վեր ԱՄՆ-ի աջակցության և Թրամփի ղեկավարությամբ կայուն խաղաղությանն ուղղված ջանքերի համար, և պատրաստակամություն է հայտնում ավարտին հասցնել ԱՄՆ-ի հետ հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը։
Ինքը Զելենսկին մի օր առաջ ասել էր՝ պատրաստ է բանակցությունների Թրամփի ուժեղ առաջնորդությամբ
Վերջերս, ի դեպ, պարզվեց, որ ԵՄ-ն ռուսական գազի վրա ավելի շատ գումար է ծախսել, քան Ուկրաինային աջակցության։
Արաբները հանդես են եկել Գազայի վերակառուցման իրենց պլանով
Առաջարկում են մոտ 53 մլրդ դոլար ծախսել՝ մասնավորապես, 1,7 մլն անտուն մնացած մարդու համար 200,000 հատ ժամանակավոր կացարան մշակելու համար։ Զուգահեռաբար՝ նույն հյուրանոցներ ու լողափներ, ինչպես Թրամփի հայտնի ԱԲ-վիդեոյում, սակայն ոչ մի արտաքսում, ու չկա պատասխանն այն հարցին, թե ինչ անել ՀԱՄԱՍ-ի հետ։
Աշխարհի ամենախոշոր այսբերգը բախվեց ափին 40 տարի լողալուց հետո
1 տրիլիոն տոննա սառույց ու մոտ 3300 քառակուսի կիլոմետր՝ այսինքն, գրեթե Լոռու մարզի չափ տարածք։ Սա A23A այբերգն է, որը 40 տարի առաջ պոկվել էր Անտարկտիդայից ու այժմ ավարտեց իր ճանապարհը Հարավային Ջորջիայի կղզուց մի քանի տասնյակ կմ հեռու (կղզու ու այսբերգի՝ տիեզերքից արված լուսանկարը տպավորում է)։ Կղզուն հարվածն ի դեպ, խնդիրներ կստեղծեր պինգվինների աղութի համար․ գուցե անգամ առանց սնունդ մնային։
Իսկ Realme-ն գույնը փոխող սմարթֆոն է ցուցադրել
Mobile World Congress (MWC) 2025-ին Realme-ն ցուցադրեց իր քամելեոն-սմարթֆոնների տեխնոլոգիան՝ Realme 14 Pro օրինակով։ Սմարթֆոնի հետևի վահանակի գույնը որը մարգարտյա սպիտակից փոխվում է վառ կապույտի, երբ ջերմաստիճանը իջնում է 16°C-ից ցածր։ Դա տեղի է ունենում հատուկ պիգմենտների շնորհիվ։