Իսրայելը կրկին սկսել է ավիահարվածներ հասցնել Գազային, մեկ գիշերում սպանվել է մոտ 200 մարդ։ Գազայում պնդում են, որ նրանց թվում նաև երեխաներ կան, Իսրայելն ասում է՝ կանգ առնել չի պատրաստվում։
Նույնիսկ առանց ռմբակոծությունների՝ Գազայի բնակիչներն անգամ խմելու ջրի խնդիր ունեն ու ստիպված են աղի ջրից աղը հանելու խնդիրը լուծել։
ԱՄՆ-ն էլ զուգահեռաբար ռմբակոծում է Եմենը, տասնյակ զոհեր էլ այնտեղ կան․ Թրամփն ասում է՝ ամեն կրակոցի համար հարված է լինելու։
ԱՄՆ նախագահն այսօր Պուտինի հետ է խոսելու
Ու ասում է՝ լիքը հարցերի շուրջ արդեն պայմանավարվել են: Ռուսները դեռ զրույցը մեկնաբանում են «առանց մեկնաբանությունների» ոճով, իսկ Զելենսկին ոչ մի լավ բան դրանից չի ակնկալում։
Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին թույլ են տվել Ֆրանսիան լքել
Նա հեռացել է ԱՄԷ։ Նրա կրիպտոարժույթի հանդեպ պահանջարկն աճեց տոկոսով։ Միաժամանակ TON-ի գինը նույն ժամանակահատվածում աճել է 17%-ով՝ հասնելով 3,45 դոլարի։
Իսկ Gemini-ն, պարզվում է, հեռացնում է վճարովի լուսանկարների վրայի ջրանիշներն
2.0 Flash AI մոդելի պատկերի ստեղծման ֆունկցիան կարող է արդյունավետ կերպով հեռացնել ջրանիշերը պատկերներից, ներառյալ հեղինակային իրավունքով պաշտպանվածները, օրինակ՝ Getty Images-ի նման աղբյուրներից: Gemini 2.0 Flash-ը ոչ միայն հեռացնում է ջրանիշերը, այլեւ լրացնում է առաջացած բացերը՝ վերականգնելով պատկերը։ Թեև այլ AI գործիքներ նույնպես ունեն նմանատիպ հնարավորություններ, Gemini 2.0 Flash-ն առանձնանում է իր արդյունավետությամբ և օգտագործման համար անվճար լինելու փաստով:
ԱԲ-ները թույլ կողմեր էլ ունեն․ օրինակ, ժամացույցը չեն հասկանում
Էդինբուրգի համալսարանի վերջերս արված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծ լեզվական մոդելները ինչպիսիք են OpenAI-ի GPT-4o-ն և Google DeepMind-ի Gemini 2.0-ը, չեն հասկանում են անալոգային ժամացույցների ցույց տված ժամանակը չեն կարողանում օրացույցը վերծանել։ Որպես հետազոտության մի մաս՝ մոդելները վերլուծել են տարբեր դիզայնով անալոգային ժամացույցների պատկերները, ներառյալ հռոմեական թվերը և ոճավորված սլաքները, ինչպես նաև օրացույցները տասը տարվա ընթացքում: ԱԲ-ն կարողացել է ճիշտ կռահել անալոգային ժամացույցների ցոյց տված ժամանակը 25%-ից պակաս դեպքերում: Նրանք դժվարանում էին ճանաչել սլաքները, հատկապես, երբ հռոմեական թվեր կային կամ վայրկյանական սլաքը բացակայում էր։