Օքեյ, չափազանցրինք, հայը չէ, հայկական արմատներով դերասան Կոսմո Ջարվիսը։ Shogun-ի նոր էկրանավորման աստղը մարմնավորելու է երիտասարդ Ստալինին Թբիլիսիում մեկնարկող «Երիտասարդ Ստալինը» գրքի էկրանավորումում։ Ֆիլմի կենտրոնում է լինելու Ստալինի մասնակցությունը 1907 թվականին Թիֆլիսի կայսերական բանկի կողոպուտին։ Նախագծի ռեժիսորն է լինելու վրացի Գելա Բաբլուանին, ով նաև մասնակցել է սցենարի մշակմանը։
8647-ն էլ պարզապես թիվ չէ
FBI նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին կասկածում են Թրամփին սպառնալու մեջ․ պատճառը սոցցանցերում լուսանկարն է, որտեղ նա խեցիներով 8647 թիվն էր շարել։ 47-ն ԱՄՆ 47-րդ նախագահն է, իսկ 86-ը սլենգով դուրս շխրտել է նշանակում։
Ինքը Թրամփն ԱՄԷ-ում ԱՄՆ-ից դուրս ամենամեծ ԱԲ-կենտրոնը կառուցելու համայնագիր է կնքել
Այն կկառուցվի Աբու Դաբիում, նախագծի առաջին փուլը՝ 5 գիգավատտ հզորությամբ տվյալների կենտրոնը կլինի։ Համաձայնագիրը նաև նախատեսում է, որ ԱՄԷ-ն տարեկան կկարողանա ներմուծել մինչև 500,000 առաջադեմ AI չիպեր, որոնք արտադրվում են Nvidia-ի կողմից։ Այս քայլը նպատակ ունի ամրապնդել ԱՄԷ-ի դիրքը որպես ԱԲ ոլորտի գլոբալ կենտրոն։
Իսկ Իրանի հետ բանակցությունների մասին դրական լուրերն էժանացնում են նավթը
Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդունել իր հիմնական պայմաններն, ինչը կարող է հանգեցնել պատժամիջոցների մեղմացմանը և Իրանի նավթի վերադարձին միջազգային շուկա։ Այս զարգացումները հանգեցրել են Brent-ի գնի նվազմանը մինչև $63.64 մեկ բարելի համար։ Բայց Հայաստանում բենզինն, իհարկե, չի էժանանա)
Coinbase-ն էլ 20 մլն դոլար է խոստանում իր համակարգից տվյալներ գողանալ փորձածներին գտնողներին
Coinbase-ը հայտարարել է, որ կիբերհանցագործները կաշառել են արտասահմանյան հաճախորդների սպասարկման աշխատակիցներին՝ օգտատերերի անձնական տվյալները գողանալու համար: Ընկերությունից տվյալները չհրապարակելու համար 20 մլն դոլար են պահանջել, այն հրաժարվել է վճրել ու խոստացել է նույն գումարը հանցագործներին գտնողներին։ միջադեպը կարող է արժենալ 180-400 միլիոն դոլար՝ ներառյալ վնասների փոխհատուցումն և անվտանգության համակարգերի բարելավումը: Կրիպտոարժույթի փոխանակման հարթակը խոստացել է փոխհատուցել այն օգտատերերին, ովքեր խաբեության արդյունքում կորցրել են իրենց միջոցները, և համագործակցում է իրավապահ մարմինների հետ: