ԱՄՆ մաքսատուրքերն ու քո զգեստապահարանը և կյանքի ճանապարհ Երևանից Գորլովկա
Ինչ ենք կարդում այս առավոտ
Թրամփի ու ԱՄՆ մաքսատուրքերի մասին լուրերը 180 աստիճանով թարմացվում են մի քանի ժամում։ Այժմ էլ Կանադայի ու Մեքսիկայի համար դրանք հետաձգվում են, Չինաստանի համար՝ ոչ։ Եթե իհարց ծագի, թե «մեզ ի՞նչ», կարդացեք՝ ինչպես է այս ամենն ազդելու Amazon-ի, Temu-ի, Shein-ի ու ձեր զգեստապահարանը «լցնող» այլոց վրա, հետևաբար, հեռու գնացող շղթայով, նաև ձեր դրամապանակի վրա։
Ու իմացեք՝ ինչպես էր ստացվել, որ չինական ընկերությունները մինչ այս պահը կարողանում էին շրջանցել ԱՄՆ մաքսատուրքերը։
Իսկ Պանաման ԱՄՆ պետքարտուղարի այցից հետո հայտարարել է, որ չի երկարացնելու համագործակցությունը Չինաստանի հետ «Գոտի և ճանապարհ» նախագծի շրջանակներում․ Վաշինգտոնն առերույթ գոհ է, հենց դա էր Պանամայի ջրանցքի մասով ԱՄՆ սպառնալիքների հիմնական պատճառը։
ԱՄՆ՞, թե Սալվադոր կհասնեն միգրանտները
Մեքսիկայով ԱՄՆ հայերի ու ոչ միայն նախընտրած ճանապարհը գուցե սկի հասցնել Սալվադոր․ երկրի նախագահն առաջարկել է Թրամփին իր բանտերում պահել բոլոր ապօրինի միգրանտներին ու դաժան հանցագործներին։
Սալվադորի բանտերը մի առանձին պատմություն են ու, մի կողմից, համարվում են երկրում հանցավորությունը ջախջախել օգնած կարևորագույն գործիք, մյուս կողմից՝ մարդու իրավունքների խախտման ցցուն օրինակ են։ Կարող եք դիտել դրանց մասին պատմող բազմաթիվ դոկումենտալներից մեկը։
Չնայած կատարվողին, ԱՄՆ-ը մնում է ամենամեծ հնարավորություններով շուկան
Էլ որտե՞ղ է հնարավոր 800 մլն դոլար վաստակել՝ սկսելով բիզնեսը սեփական խոհանոցում, մեքենայիդ վաճառքից ստացած փողերով։
Ու մի կյանքի ուղի՝ Երևանից Գորլովկա ու Մոսկվայի դիահերձարան
Երեկ Մոսկվայի էլիտար բնակելի համալիրներից մեկում պայթեցրել են Ուկրաինայի դեմ պատերազմում հայկական ջոկատ հավաքած ու այն համակարգող Արմեն Սարգսյանին։ Վերջինս բուռն կյանք ապրեց՝ բիզնեսից հանցագործ աշխարհ ու պատերազմ տեսնելով։ Ով էր նա՝ կարդացեք «Նովայա Գազետայի» անդրադարձում։