Օրը սկսել ենք մշակույթով․ կինոյի պատմության լավագույն դերասաններից մեկը՝ Դենիել Դեյ Լյուիսը, 10 տարի առաջ հայտարարել էր կինոյից հեռանալու մասին։ Այժմ վերադառնում է իր սցենարով գրված որդու ֆիլմում խաղալու համար։ Աշնանը մեծ էկրաններ կբարձրանան «Անեմոնները», որոնք պատմելու են հայր ու որդի բարդ հարաբերությունների մասին։ Ի թիվս այլոց, նաև Շոն Բինին էկրանին կտեսնենք։
Սեմ Ալթմանը պատմել է՝ ինչպես են տարբեր սերունդները ChatGPT օգտագործում
Նրա խոսքով՝ տարեց օգտատերերը հիմնականում օգտագործում են ChatGPT-ը որպես Google-ի փոխարինող՝ տեղեկատվություն որոնելու համար։ 20-30 տարեկանները հաճախ դիմում են նրան որպես կյանքի խորհրդատու՝ որոշումներ կայացնելու հարցում։ Իսկ քոլեջի ուսանողները ChatGPT-ը օգտագործում են որպես անձնական օպերացիոն համակարգ՝ ինտեգրելով այն իրենց առօրյա գործերին և ուսումնական գործընթացին։
Թրամը պատերազմի է դուրս եկել բիգ ֆառմայի դեմ
Նա ստորագրել է հրաման՝ նպատակ ունենալով զգալիորեն նվազեցնել ԱՄՆ-ում դեղորայքի գները՝ դրանք համապատասխանեցնելով զարգացած այլ երկրներում գներին: «Ամենաառավել նախընտրելի ազգ» գնային քաղաքականությունը կարող է որոշ դեպքերում դեղերի արժեքը կրճատել մինչև 80%, ինչպես, օրինակ շաքարախտի դեմ Ozempic-ինը, որն արժե $88 Մեծ Բրիտանիայում և $1300 Նյու Յորքում: Հրամանը պարտադրում է առողջապահության նախարարին 30 օրվա ընթացքում բանակցել դեղագործական ընկերությունների հետ, սակայն նախաձեռնությունը բախվում է լուրջ խոչընդոտների: Դեղագործական արդյունաբերությունը պատրաստվում է դիմադրել՝ վկայակոչելով շահութաբերության և հետազոտական ներդրումների խնդիրները, իսկ վերլուծաբանները կասկածի տակ են դնում հրամանի իրավական հիմքերը և իրագործելիությունը:
Բացի այդ, Թրամփը, Մերձավոր Արևելքում գտնվելով, վերացրել է սանկցիաները Սիրիայի դեմ և պատրաստվում է հանդիպել նրա նոր առաջնորդին։ Սաուդյան Արաբիայի հետ էլ 600 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել։
Դրանց ամենահետաքրքիր մասը մեզ համար թագավորությունում ԱԲ զարգացնելու ծրագրերն են
Այդ գործի շրջանակներում միայն Nvidia-ն 18000 հատ չիպ է ուղարկելու Սաուդյան Արաբիա։ Նա համագործակցելու է Humain ստարտափի հետ, որը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից: GB300 Blackwell չիպերը տեղակայվելու են Սաուդյան Արաբիայում կառուցվող 500 մեգավատ հզորությամբ տվյալների մշակման կենտրոնում: Ու Nvidia-ն միակը չէ․ Humain-ը 5 միլիարդանոց նախագիծ կսկսի Amazon-ի հետ և $10 միլիարդանոց գործարքAMD-ի հետ: Scale AI-ը հայտնել է Սաուդյան Արաբիայում գրասենյակ բացելու մասին, իսկ Qualcomm-կհամագործակցի նավթային ընկերություն Aramco-ի տեխնոլոգիական մասնաճյուղի հետ՝ թվային փոխակերպման ուղղությամբ: Google-ը կստեղծի իր ԱԲ կենտրոնը Սաուդյան Արաբիայում, իսկ չիպերի արտադրող Groq-ը կիրականացնի նախագծային աշխատանքներ Humain-ի համար: