Պապը մահից առաջ գրված կտակում հայտնել է ցանկություն՝ թաղել նրան առանց ճոխությունների, գերեզմանին միայն անունը գրել։ Մահից հետո սկսելու է քաղաքական խարդավանքների մեծ կծիկ, որը պիտի ավարտվի Սիքստինյան կապելայի երդիկից պիտակ ծուխ դուրս գալով։ Թե ինչ է կատարվելու մինչ այդ իրադարձությունը, կարդացեք այստեղ։ Իսկ հավանական թեկնածուների մասին՝ այստեղ։
Ոսկին խփեց բոլոր հնարավոր ռեկորդներն՝ 3500 դոլարի շեմը հատելով
Էնպես որ հարսանիքի նվեր ստացած շղթա-մատանիները դեռ լոմբարդ մի տարեք։ Պատճառների թվում են դոլարի հնարավոր էժանացման վերաբերյալ կանխատեսումները՝ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվի շուրջ կատարվողի ֆոնին։ Վերջինս Թրամփի քննադատության թիրախում է, քանի որ ԱՄՆ նախագահն ուզում է նաև դրամավարկային քաղաքականությունն իր օրակարգին ենթարկել։
Իսկ Մասկի ազդեցությունն, ըստ Washington Post-ի, նվազում է
Եթե հավատալ հրապարակմանը, նրա հատուկ պետական ծառայողի կարգավիճակը նախատեսվում է դադարեցնել մայիսի վերջին։ Միլիարդատերի շրջապատից հայտնել են, որ նա պատրաստ է հեռանալ՝ վրդովված լինելով «ձախերի զզվելի և անբարոյական հարձակումներից»։ Ազդեցության նվազման սիգնալներից է նաև այն, որ բազմաթիվ գերատեսչություններ անտեսում կամ ձևականորեն են կատարում աշխատանքի մասին report-ներ գրելու պահանջը։ Որոշ աշխատակիցներ նույնիսկ սկսել են պատասխանել ռուսերեն՝ շփոթեցնելու համար տվյալները մշակող համակարգերը։
Չինացիք էլ էնտեղից են Մասկի ատամները հաշվում
Էլմեքենաների համար մարտկոցներ արտոդրող թոփ-ընկերություններից CATL-ը ներկայացրել է Freevoy Super Hybrid Battery մարտկոցը՝ հատուկ հիբրիդների համար։ Նախ, այն աշխարհում առաջինն է, որը հիբրիդին կապահովի ավելի քան 400 կմ ընթացք միայն էլեկտրականությամբ՝ առանց վառելիքի։ ՈՒ երկրորդ, այն կարելի է լիցքավորել 0-ից մինչև 280 կմ վազքի համար պահանջվող ծավալ՝ 10 րոպեում։
Նրա ատամներին օգնության են գալիս բրիտանացի ատամնաբույժները
Լոնդոնյան Արքայական քոլեջի հետազոտողները կարողացել են առաջին անգամ աճեցնել առողջ ատամ պացիենտի բջիջներից։ Դրա համար նրանք ստեղծել են հատուկ նյութ, որը նմանակում է ատամի զարգացման բնական միջավայրը։ Այս նորարարությունը կարող է օգնել տեղծել ատամնաբուժության նոր մեթոդ ու պատմության գիրկն ուղարկել պլոմբներն և իմպլանտները։ Լաբորատոր պայմաններում աճեցված ատամները կարող են «ինտեգրվել» ծնոտին՝ կրկնելով բնական ատամի գործառույթները, ինչը կնվազեցնի երկարաժամկետ բարդությունների ռիսկը։