Հեռավոր Ուրուգվայում հրաժեշտ են տալիս աշխարհի ամենաաղքատ նախագահի համբավով ապրած նախկին նախագահ Խոսե Մուխիկային։ Ճանապարհում են՝սգալով, ինչը հազվադեպ երևույթ է քաղգործչի համար։ Նրա մահվան առիթով առաջարկում ենք ընթերցել 11 տարվա մի լոնգրիդ այն մասին, թե ինչպես նա անցավ ճանապարհ ահաբեկչությունից նախագահական նստավայր, հասնելով նրան, որ ստացավ նույնիսկ իր կողմից պատանդ վերցված անչափահասի ձայնը։
Ուորեն Բաֆեթն էլ պատմել է՝ ոնց սկսեց զգալ ծերությունը
Իր խոսքերով, մինչև 90-ն ամեն ինչ նորմալ էր, սակայն հետագայում սկսել է հավասարակշռվածությունը կորցնել, անուններ մոռանալ, դժվարությամբ կարդալ, արտադրողականության անկում է ունեցել։ 2025 թվականի մայիսի 3-ին նա հայտարարեց Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին, պահպանելով Berkshire Hathaway-ի խորհրդի նախագահի պաշտոնը։ Հենց տարիքային փոփոխություններն են ստիպել են նրան վերանայել իր աշխատանքային պարտականությունները։
Perplexity-ն կարող է 14 մլրդ դոլար գնահատվել
500 մլրդ դոլարի նոր ներդրումներ ներգրավելու դեպքում։Ընկերությունը նախկինում ֆինանսավորում է ստացել այնպիսի խոշոր ներդրողներից, ինչպիսիք են Nvidia-ն, NEA-ն, IVP-ն, SoftBank-ի Vision Fund 2-ը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Այն զարգացնում է AI-ով աշխատող որոնողական համակարգ՝ համառոտ պատասխաններով և հղումներով, և ներկայումս ունի մոտ 30 միլիոն ամսեկան ակտիվ օգտատեր:
Իսկ TikTok-ը ներկայացրել է նոր ԱԲ-գործիք՝ «AI Alive» անվամբ, որը հնարավորություն է տալիս օգտատերերին վերածել լուսանկարները կարճ տեսանյութերի՝ տեքստային հրահանգների միջոցով։ Այն հասանելի է TikTok-ի Story Camera բաժնում, օգտատերը կարող է ընտրել լուսանկար, մուտքագրել ցանկալի գործողության նկարագրությունը, և համակարգը կստեղծի շարժումներով ու էֆեկտներով հագեցած տեսանյութ։
Իսկ ամերիկյան Ստարբաքսներում գործադուլ է համազգեստի գույնի պատճառով
Կարդացեք ու էրնեկ տվեք․ Starbucks-ն ԱՄՆ-ում և Կանադայում սահմանել է հագուստի կանոնակարգ իր աշխատակիցների համար՝ պահանջելով սև վերնաշապիկներ և սև, կապույտ ջինսե կամ խակի շալվարներ հագնել: Ընկերությունը պնդում է, որ փոփոխությունը նպատակ ունի ընդգծել կանաչ գոգնոցները և ստեղծել ավելի միատեսակ մթնոլորտ, մինչդեռ արհմիությունն ասաց, որ փոփոխությունը ֆինանսական բեռ է դնում աշխատակիցների համար։ Ավելի քան 1,000 բարիստա 75 սրճարաններում գործադուլ են հայտարարել, իսկ միությունը բողոք է ներկայացրել Ազգային աշխատանքային հարաբերությունների խորհրդին՝ պնդելով, որ ընկերությունը խախտել է աշխատանքային իրավունքը: Starbucks-ը պնդում է, որ գործադուլը զգալի ազդեցություն չի ունեցել իր 10,000 սրճարանների վրա և կոչ է արել միությանը վերադառնալ բանակցությունների: