«Գիտնականները կյանք են գտել այլ մոլորակի վրա»՝ շուտով հենց այս վերնագրով են ձեր ինտելեկտի վրա բռնանալ սկսելու
Իրականում, գտել են ոչ թե կյանք, այլ «հնարավոր կյանքի ամենամոտ ապացույցը երբևէ»։ 124 լուսատարի հեռավորության վրա գտնվող մոլորակի վրա կարողացել են հայտնաբերել դիմեցիլ-սիլֆիդ ու դիմեցիլ-դիսուլֆիդ՝ նյութեր, որոնք հատուկ են արդեն մեր մոլորակում ամենապրիմիտիվ բակտերիաներին։ Այպես որ, վերը բերած վերնագիրը տեսնելիս կարող եք քլիք չանել ու ժամանակ չկորցնել։
Իսկ մարդկությունը գնալով քիչ գինի է խմում
Ուրբաթ օրը մենք պատրաստվում ենք այդ թերությունը մի փոքր շտկել, բայց աժյմ՝՝ թվերով․ 60 տարում ամենացածր գինու սպառումն է արձանագրվել, մի տարում խմվել է 214 մլն հեկտալիտր, ինչը 2023-ի համեմատ 3․3-տոկոսանոց կրճատում է։ Պատճառներից մեկը գնաճն է, մյուսների թվում՝ կենսակերպի փոփոխությունը հիմնական շուկաներում։ ԱՄՆ-ում, օրինակ, սպառման 5․5-տոկոսանոց անկում է գրանցվել։
Չին-ամերիկյան բախումները հասան Nvidia-ին
Nvidia-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ անկում է գրանցել ընկերության՝ մինչև 5,5 միլիարդ դոլարի հնարավոր վնասի մասին հայտարարությունից հետո։ Պոտենցիալ վնաը որը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Չինաստանին ուղղված չիպերի արտահանման նոր, անսպասելի սահմանափակումներով։ Թրամփի վարչակազմի օրոք խստացված սահմանափակումներն ուղղված են Չինաստանի կողմից ԱՄՆ-ի առաջատար տեխնոլոգիաներին հասանելիության ստանալու կանխմանը։ Սահմանափակումները հարվածում են Nvidia-ի H20 մոդելին, որը հատուկ մշակվել է չինական շուկայի համար։ ByteDance և Tencent պես հսկաները զգալի պատվերներ էին տեղադրել այս չիպերի ձեռքբերման համար։
Իսկ Պարկինսոնի հիվանդությունը, հնարավոր է, կապված լինի Եվրոպայում պեստիցիդների օգտագործման հետ
Սա հոլանդացի նյարդաբան Բաս Բլյումի պնդումն է։ Նրա համոզմունքը սկիզբ են առնում դեռ 1980-ականներին, երբ պարզվեց, որ MPTP կոչվող սինթետիկ նյութը Պարկինսոնին նման ախտանիշներ էր առաջացնում հերոին օգտագործողների մոտ։ նյութը կառուցվածքային նմանություն ունի պարակվատի հետ․ դա էլ մի թունաքիմիկատ է, որն օգտագործվում է բազմաթիվ երկրներում՝ չնայած նյարդային բջիջների վրա վնասակար ազդեցությանը։ Գլիֆոսատը, որը ևս լայն կիրառություն ունի գյուղատնտեսության մեջ, նույնպես կապվում է Պարկինսոնի հիվանդության ռիսկի աճի հետ։
Եվրոպայում վերջերս երկարաձգել են գլիֆոսատի կիրառման թույլտվությունը ևս տասը տարով՝ առաջացնելով առողջապահական փորձագետների քննադատությունը։ Բլյումը շեշտում է՝ անհրաժեշտ է անհապաղ վերանայել թունաքիմիկատների կարգավորումները, որպեսզի կանխվի Պարկինսոնի դեպքերի հետագա աճը։
Ավելի մանրամասն այս պատմության մասին կարդացեք Politico-ի ծավալուն հոդվածում։