Ու՞ր է գերմանական ոսկին։ Երկիրը մոտ 100 մլրդ դոլարի կարողություն է պահում Նյու Յորքի ոսկու ռեզերվում, ու երկրի քաղգործիչները, ԱՄՆ հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, սկսել են հարցնել՝ էդ ոսկին դեռ մե՞րն է, հետ ստանալ կարո՞ղ ենք, թե՝ ոչ։ Ընդ որում, խոսքը գնում է աշխարհի 2-րդ ոսկու պաշարի՝ մոտ 1236 տոննայի մասին։ ԱՆհանգստացած գործիչներից մեկը դեռ 2012-ին, երբ կյանքը ուրախ էր, ապրուստը՝ ջրի, փորձել էր տեսնել այդ ոսկին, ու չէր կարողացել։
Ի դեպ, մոտ 50 սենատոր արդեն պաշտպանում է Թրամփի հնարավոր նախաձեռնությունը՝ ռուսական նավթ գնողների համար 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելու հարցում։
Որոշ տնտեսագետներ կարծում են, որ Թրամփի քաղաքականությունը մաքսատուրքերի հարցում աշխարհին կարող է 1․4 տրիլիոն դոլար արժենալ։
Իսկ նոր ոսկին ԱԲ-ն է
ChatGPT-ն համացանցը ողողած Ghibli ստուդիայի ոճի լուսանկարների մշակման ֆոնին հատել է 1․25 մլն օրական ակտիվ օգտատերերի շեմը: Anthropic-ը հաղթում է դատ՝ երաժշտական ինդուստրիայի դեմ, երաժշտությունն օգտագործելու իր իրավունքը։ Google-ը Gemini robotics-ի հաջողությունների մասին է պատմում։ Ու, առհասարակ, ԱԲ-լուրերն այնքան շատ են, որ քիչ է մնում՝ դրա մասին առանձին նամակներ սկսենք գրել։
Իսկ Արնոլդ Շվարցնեգերն առաջին անգամ միլիարդատեր է ճանաչվել Forbes կողմից
Նրանից բացի, ևս մոտ 290 մարդ է ավելացել հեղինակավոր հանդեսի կողմից վարվող ամենահարուստների ցուցակին։ Նրանց թվում է Բրյուս Սփրինգսթինը ու հայկական և ոչ միայն բիզնեսի սոֆթի մի զգալի մասն ապահովող 1С-ի հիմնադիր Բորիս Նուրալիևը։