Կոլայի նոր բաղադրատոմսը Թրամփի ճնշումից հետո ու ամենաթանկ մարսյան աստերոիդը
Ինչ ենք կարդում այս առավոտ
Թրամփը հայտարարել է, որ Coca-Cola-ն ԱՄՆ-ում անցնում է բնական եղեգից շաքարի՝ եգիպտացորենից սիրոպի փոխարեն։ Truth Social-ում Թրամփը նշել է, որ ընկերությունը «համաձայնվել է» և սա «շատ լավ որոշում կլինի», սակայն ընկերությունն ի պատասխան է միայն ընդհանուր հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով բրենդի հանդեպ հետաքրքրության համար և խոստանալով «նոր արտադրանքներ» առանց ճշտելու՝ արդյոք կփոխվի ընթացիկ բաղադրատոմսը։
Ոլորտի ներկայացուցիչները նշում են հնարավոր տնտեսական հետևանքները՝ եգիպտացորենի սիրոպից հրաժարվելը կհարվածի ամերիկյան արտադրողներին և կմեծացնի շաքարի ներմուծման կախվածությունը։ Փորձագետները նաև նշում են, որ շաքարն իր սննդային հատկություններով էականորեն լավը չէ եգիպտացորենի սիրոպից, և Թրամփի հայտարարությունը դիտարկում են որպես հանրության ուշադրությունը գրավելու փորձ։
Ամենամեծ մարսական աստերոիդը վաճառվել է աճուրդում 5,3 միլիոն դոլարով
Sotheby's աճուրդի տանը վաճառվել է 24,7 կիլոգրամ քաշով եզակի NWA 16788 աստերոիդը Երկրի վրա հայտնաբերված Մարսի ամենամեծ կտորը։ Սկզբնական գինը 2 միլիոն դոլար էր, վերջնական գինը հասավ 4,3 միլիոն դոլարի, որը աճուրդի տան տոկոսների հետ ի վերջո կազմեց մոտ 5,3 միլիոն դոլար; Աշխարհով մեկ գտնվել է ընդամենը մոտ 400 հատ մարսյան աստերոիդ։ Գնորդը նախընտրել է մնալ անանուն, և դեռևս պարզ չէ՝ արդյոք աստերոիդը ցուցադրվելու է թանգարանում, թե մնալու է մասնավոր հավաքածուում։
Thinking Machines Lab-ը ներգրավել է 2 միլիարդ դոլար 10 միլիարդ գնահատմամբ
OpenAI-ի նախկին տեխնիկական տնօրեն Միրա Մուրատիի հիմնադրած Thinking Machines Lab ստարտափը հիմնադրումից ընդամենը կես տարի անց 2 մլրդ դոլար է ներգրավել ու 10 մլրդ դոլար գնահատվել։ Ֆինանսներ են ներգրացցել Andreessen Horowitz, Nvidia, AMD պես հսկաներից։ Ստարտափը գործում է խիստ գաղտնիության պայմաններում, սակայն ներդրողները վստահություն են ցուցաբերել թիմի փորձառության հանդեպ։ Թիմը բաղկացած է OpenAI-ի նախկին աշխատակիցներից, ընկերության նպատակը մարդու մակարդակի ինտելեկտով ԱԲ-մոդելների ստեղծումն է։
Antropic-ն էլ ներդրողների կողմից արդեն 100 մլրդ դոլար է գնահատվում։