Մտափոխված Թրամփն ու Ինստագրամի նոր քայլը դեռահասներին պաշտպանելու համար
Ինչ ենք կարդում այս առավոտ
Էլ ի՞նչ առավոտ առանց Թրամփի հակասական լուրերի։ ԱՄՆ նախագահը հիմա էլ կասեցրել է մաքսատուրքերը բոլորի համար՝ բացի Չինաստանից, վերջինիս համար 125 տոկոս սահմանելով, Չինաստանն էլ 84 տոկոս մաքսատուրք է սահմանել ամերիկացիների համար։ Եվրոպացիներն էլ պայմանավորվեցին ԱՄՆ դեմ 25% մաքսատուրքի հարցում։ Բորսաները, դոլարը, բիթքոյնը Թրամփի որոշման ֆոնին թռան վերև, վերականգնելով անցած շաբաթվա ահռելի կորուստների մի մասը։
Գուցե, մինչև գալիք առավոտ։
Ուկրաինայում էլ հայտարարել են, որ ՌԴ-ն հարձակում է սկսել նոր ուղղությամբ։
Խոսքը Կուրկի հետ սահմանակից Սումիի մարզի մասին է։ ՈՒկրաինայի Գլխավոր շտաբի պետ Սիռսկու խոսքերով, արդեն մեկ շաբաթ է՝ ռուսական կողմը շատ ակտիվ է այդ ուղղությամբ, իսկ առհասարակ բոլոր ուղղություններով ռուսների հարձակվողական ակտիվությունն աճել է մոտ 2 անգամ։ Զելենսկին ավելի վաղ ասել էր՝ ռուսները նաև Զապորոժիեի ու Խարկովի ուղղությամբ են հարձակվել պատրաստվում։
Իսկ Ինստագրամը կարգելի 16-ից ցածր երեխաների սթրիմերն առանց ծնողների թույլտվության
Առաջին հերթին, փոփոխությունն ուժի մեջ է մտնելու ԱՄՆ-ում, Կանադայում ու Ավստրալիայում, մի քանի ամսից էլ ողջ աշխարհի վրա կտարածվի։
Բացի այդ, նրանք չեն կարողանա «անբլյուր» անել Meta-ի կողմից մերկություն համարված լուսանկարները, որոնք նրանց կարող են ուղարկել մեսենջերներով։