Amazon-ը հայտարարել է պահեստներում միլիոներորդ ռոբոտի տեղակայման մասին։ Ընկերությունում ներկայումս աշխատում է մոտ 1,56 միլիոն մարդ՝ այսինքն, ռոբոտները շատ չեն հետ մնում։ Ռոբոտները, ներառյալ Hercules, Pegasus և ամբողջովին ինքնավար Proteus մոդելները, մասնակցում են առաքումների կազմակերպման մոտ 75%-ին, կատարելով ընտրելու, տեսակավորելու, փաթեթավորելու և բեռնափոխադրման գործառույթներ: Միաժամանակ Amazon-ը ներդնում է DeepFleet ԱԲ-մոդելը, որը օպտիմալացնում է ռոբոտների աշխատանքը։ Ընկերությաբ 700,000-ից ավել աշխատակից վերապատրաստվել է ռոբոտների հետ աշխատելու համար՝ անցնելով ավելի տեխնիկական և բարձր վարձատրվող դիրքերի։ Ռոբոտները լրացնում են, բայց չեն փոխարինում մարդկանց: Դեռ ))
Իլոն Մասկի xAI-ը 10 մլրդ դոլար է ներգրավել
Դրանցից 5 մլրդ դոլարը պարտք է, իսկ 5 մլրդ-ը՝ ներդրում, այդ թվում, Morgan Stanley կողմից։ Գումարը թույլ կտա ընկերությանը արագացնել տվյալների մշակման կենտրոնի և Grok-ի զարգացումը: Այս ֆինանսավորումը xAI-ի ընդհանուր ներգրավված միջոցները հասցնում է մոտ 17 մլրդ դոլարի: xAI-ի գնահատականը կազմում է 80 մլրդ դոլարից ավելի։ Ընկերությունը ձգտում է ամրապնդել ենթակառուցվածքը և մրցակցել OpenAI, Anthropic և Google ընկերությունների հետ:
Քրդական աշխատավորական կուսակությունն էլ սկսում է զինափափվել
Թուրքիան ու ՔԱԿ-ը պայմանավորվել էին հրադադարի ու զինված պայքարի դադարեցման մասին։ Դա տեղի էր ունեցել Աբդուլա Օջալանի մասնակցությամբ ու միջնորդությամբ, ով այժմ քաղաքական պայքարի կողմնակից է։ Իրաքի հյուսիսում՝ Դուհոք քաղաքում, սպասվում է 50 քուրդ զինյալի կողմից զենքը վայր դնելու արարողություն, որը կարող է ունենալ մոտակա 10 օրվա ընթացքում։ Ըստ Թուրքիայի իշխող կուսակցության, նմանատիպ արարողակարգային միջոցառումներ տեղի են ունենալու նաև Թուրքիայում։