Amazon-ը ներկայացրել է Nova Act-ը՝ արհեստական բանականության մոդել, որը նախատեսված է բրաուզերներում գործողությունների։ Ներկայումս այն հասանելի է նախագծողների համար․ նրանք կարող են օգտագործել Nova Act SDK-ն ց՝ ստեղծելու, օրինակ, արձակուրդի հայտեր, պլանավորել իրադարձություններ և բացակայության ծանուցումներ ուղարկելու համար գործիքներ։
SpaceX-ն առաջին անգամ մարդկանց է ուղարկում Տիեզերքի՝ Երկրի բևեռներին մոտ տարածքներ
Տիեզերք է թռել 4 հոգի, առաքելությունը մասնավորի կողմից է ֆինանսավորվում։ Սովորաբար ԱՄՆ-ից արձակվող հրթիռները թռնում են արևելք կամ հյուսիս-արևմուտք, սակայն այս անգամ հրթիռն արձակվել է հարավ։ Հրթիռները պիտի խուսաեն բնակեցված տարածքներից, բայց այս անգամ այսպես չէր։ SpaceX-ը հայտարարել է, որ որոշ մոդիֆիկացիաներ է մտցրել անվտանգության ապահովման համար։
Չինացիներն էլ կսել են արտադրել 50 տարի աշխատող 3-վոլտանոց մարտկոց
Այն աշխատում է միջուկային տարրերով ու պատված է պղնձով։ Հզորությունն, իհարկե, բավարար չէ անգամ սմարթֆոնի համար, սակայն արտոդրող Betavolt-ը պատրաստվում է ավելի հզոր մարտկոցներ արտադրել արդեն այս տարի։ Այս պահին մարտկոցը կիրառվելու է փոքր կիսահաղորդիչների աշխատանքի համար։
Իսկ Ուկրաինան ամիսների ընթացքում առաջին գիշերն է անցկացրել առանց ռուսական դրոնների հարվածների
Գիշերվա ընթացքում միայն 2 թևավոր հրթիռ է արձակվել։ Վերջին անգամ գիշեր առանց դրոնների եղել է 2024-ի դեկտեմբերին։