Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի համար Երևանում տեղ գնալուց չուշանակը չելենջ է դառնալու նկարվել ու շնորհավորել ցանկացողների հերթի պատճառով․ «Անորան» 5 «Օսկար» տարավ՝ ներառյալ «տարվա լավագույն ֆիլմ» նոմինացիայում հաղթելով։ Շնորհավո՛ր։
Մնացած հաղթողներն՝ այստեղ։
Իսկ այ հայկական ֆուտբոլում շնորհավորելու բան չկա
Հանգստյան օրերին երկրպագուները հերթական անգամ ներխուժել էին խաղադաշտ՝ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջով։ Դրան հաջորդեց ոստիկանների միջամտությունն ու ուժի կիրառումը։ 9 հոգի ձերբակալվել է 72 ժամով։ Դրան հետևեց գործկոմի անդամ Կարեն Շաբոյանի հայտարարությունը հրաժարականի մասին․ «հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ», - ասում է նա։ ՀՖՖ-ն, իր հերթին, հայտարարում է, որ Շաբոյանին էսպես թե էնպես պիտի հեռացնեին բացակայությունների պատճառով։
Ի դեպ, կարող եք դիտել կամ վերադիտել rearrange թողարկումը հայկական ֆուտբոլի խնդիրների մասին «Շիրակի» նախագահ Արման Սահակյանի հետ։
Թրամփ-Վենս-Զելենսկի խփոցու մասին չենք պատմելու՝ ամեն ինչ գիտեք առանց մեզ
Բայց Թրամփի աշխատակազմի ղեկավարը պատմել է՝ ինչ է եղել բաց մասից հետո։ Նա Զելենսկուն, կրկին վիրավորանքի դիմելով, համեմատել է «9 տարվա վաղեմության դեպքերը վիճարկել ցանկացող նախկին ընկերուհու հետ»։ Նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները Թրամփին խորհուրդ տվեցին ընդհատել բանակցությունները, իսկ Ուկրաինայի դեսպանն ու նախագահի խորհրդականները «բառացի արցունքների մեջ էին» ու խնդրում էին ստորագրել ընդերքի մասին համաձայնագիրը, սակայն նրանց խնդրեցին Սպիտակ տունը լքել։
Թրամփն էլ զբաղված էր կրիպտոկարգավորումներում հեղափոխություն անելով
Նա հայտարարեց, որ Bitcoin, Ethereum, XRP, Solana և Cardano Surge կրիպտոարժույթներն ԱՄՆ կրիպտոպահուստում կներառվեն, բիթքոյնն այդ լուրի ֆոնին աճեց 10 տոկոսով։ Մինչ այդ կրիպտոարժույթը վայրէջքի մեջ էր․ 17 տոկոս՝ մի ամսում։