Քննությունների օր առանց ԱԲ, Apple նոր դիզայնն ու Դուրովն առանց սմարթֆոնի
Ինչ ենք կարդում այս առավոտ
Չինաստանում մեկնարկում է գաոկաոն՝ համալսարանների ընդունելության փուլը։ Սա մի ժամանակահատված է, երբ ամբողջ երկիրը՝ գնացքներից ավիաընկերություններ, փոխում է ռիթմն ուսանողներին չխանգարելու համար։ Այս տարի առաջին անգամ բանը հասավ նաև ԱԲ-ին։ Alibaba‑ի Qwen, ByteDance‑ի Doubao, Tencent‑ի Yuanbao և Moonshot AI մոդելները ժամանակավորապես անջատել են լուսանկարների ճանաչման և անմիջական հարց‑պատասխան տալու ֆունկցիաները քննությունների ժամերին, ինչի մասին տեղեկացրել են սոցիալական ցանցերում։ Չինաստանի կրթության նախարարությունը ձգտում է խստացնել ԱԲ օգտագործման վերահսկողությունը կրթական համակարգով՝ թույլ տալով այն որպես գիտելիք ստանալու բայց արգելելով կիրառել այն քննությունների ժամանակ։
Apple-ը ներկայացրել է իր ծրագրային ապահովման նոր դիզայնը
WWDC 2025-ի գլխավոր նորույթն է «Liquid Glass»–ն՝ թափանցիկ, ապակիանման տեսքի կոճակներով, մենյուի էլեմենտներով և պատուհաններով։ Այս դիզայնը հասանելի կլինի iOS 26, iPadOS 26, macOS «Tahoe» 26, watchOS 26 և tvOS 26–ում։
WWDC-ին ներկայացված Apple մյուս նորույթներն՝ այստեղ։
Պավել Դուրովը պատմել է, որ հրաժարվում է սմարթֆոնից՝ անվտանգության նկատառումներով
Telegram-ի հիմնադիրը պատմել է Թաքեր Քարլսոնին, որ սմարթֆոնից օգտվում է շաբաթական ընդամենը երկու անգամ՝ միայն հավելվածի նոր գործառույթները փորձարկելու նպատակով։ Նա նշել է, որ հեռախոսը խիստ շեղող է և կարող է վտանգել անձնական տվյալների գաղտնիությունը․ «Երբ ուզում եմ կենտրոնանալ, նախընտրում եմ օգտագործել նոթբուք կամ iPad»։
Ամբողջ հարցազրույցն՝ այստեղ:
Իսկ Լոսում բանը բուրդ է․ Թրամփը ծովային հետևակ ու ազգային գվարդիա է մտցնում, քաղաքի իշխանությունը պահանջում է հեռացնել նրանց
Հունիսի 8-10-ը Լոս Անջելես է մտցվել մոտ 4000 Ազգային գվարդիայի զինվոր և 700 հոգի՝ ծովային հետևակից։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատական հայց է ներկայացրել՝ դատապարտելով Թրամփի որոշումը՝ որպես «նահանգի ինքնիշխանության խախտում»: Ցուցարարների ու ուժայինների բախումները չեն ավարտվում։ Ցուցարարները բողոքում են ICE-ի (Ներգաղթի և մաքսային հսկողության) անցկացվող զանգվածային ձերբակալությունների դեմ: Մեծամասամբ ցույցերը խաղաղ են եղել, սակայն եղել է նաև մեքենաներ այրելու, խանութների թալանի դեպքեր։ 70 մարդ ձերբակալված է։