Իսրայելի oդուժն ու Նասրալայի թաղումը, ամերիկյան ԱԲ-ն ու լրտեսները, ու Apple TV նոր ռեկորդակիրը
Ինչ ենք կարդում այս առավոտ
Այսօր սկսենք կինոյից, ու, քանի որ երկուշաբթի է, աշխատանքի մասին կինոյից․ Apple TV-ի պատմության ամենադիտված սերիալն է դարձել Severance-ը՝ մռալ տեխնոհակաութոպիա այն մասին, թե ինչ կլինի թվացյալ լավ գաղափարից․ կիսել մարդու բանականությունը 2 մասի, որ տանը մոռանաս աշխատանքի մասին ու կենտրոնանաս կյանքիդ վրա, իսկ աշխատավայրում չիմանաս՝ ինչ կա քո կյանքում ու կենտրոնացած գործ անես։ Առաջին սեզոնն արդեն կա, երկրորդի առաջին 6-ն արդեն նկարահանված են, այնպես որ մինչև հանգստյան օրերի գալը երեկոյան զբաղմունք կունենաք։
Իսկ Մասկն այս հանգստյան օրերին պետաշխատողներին հարցնում էր՝ ի՞նչ եք արել անցած շաբաթ
48 ժամում պատասխան չտալու դեպքում՝ աշխատանքից ազատում։ Մի քանի լուրջ գերատեսչություն, այդ թվում՝ FBI-ն, արդեն հրամայել են աշխատակիցներին Մասկին չենթարկվել։
Իսկ եթե ուզում եք ԱՄՆ-ից Tesla բերել՝ քանի քվոտան ճի սպառվել, ուշադիր կլինեք․ 380,000 հատ մեքենա հետկանչի է ենթակա ղեկի խնդրի պատճառով։
Թրամփին էլ սկի նորմալ աշխատելու անկյուն չեն տվել
Իսկ եթե լուրջ, նրան ինչ-որ բան դուր չի եկել 145 տարեկան սեղանում, որը միլիարդ անգամ տեսել եք Սպիտակ տան բոլոր լուսանկարներում, ու նա ուղարկել է այն նորոգման։ Պարզվում է՝ սեղանը 1880 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահին դեռ թագուհի Վիկտորիան էր նվիրել։ Սեղանի ամբողջական պատմությունը կարող եք կարդալ այստեղ։
Կիրակի Բեյրութում Նասրալային էին թաղում
Մեկը գրում է՝ տասնյակ հազարավոր մարդիկ եկան, մյուսը՝ հարյուրհազարավոր մարդիկ, Հեզբոլան միլիոններից է խոսում։ Ամեն դեպքում, ամբոխը մեծ էր։ Ամենաանսպասելի «հյուրն» իսրայելական օդուժն էր․ մի քանի կործանիչ անցավ Բեյրութում կառույցի նախկին ղեկավարի հսկա սգո թափորի ու հրաժեշտի համար հավաքված մի ամբողջ ստադիոնի վրայով։
Իսկ ամերիկացի լրագրողները պարզեցին, ինչպես են իսրայելցի լրտեսները ամերիկյան ԱԲ-ից ծառայություններից օգտվում
Microsoft ու OpenAI խոշորագույն կորպորատիվ հաճախորդներից են իսրայելական Գլխավոր շտաբը, առանձին ստորաբաժանումներ, որոնք ստանում են սկսած ամպային լուծումներից մինչև թարգմանչական ծառայություններ ինչ ասես։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ իսրայելցի լրտեսներին ճնշում են արագ աշծատել՝ ԱԲ օգտագործման պատճառով էֆեկտիվություն պահանջելով, իսկ ԱԲ-ն երբեմն շփոթում է ռազմական ու քաղաքացիական թիրախները՝ բոլոր հետևանքներով։