Պարզվում է՝ մի շաբաթ առաջ՝ մարտի 18-ին, մահացել է աշխարհի ամենախելացի կապիկը՝ Կենզի բոնոբո շինպանզեն։ Նա 44 տարեկան էր ու հայտնի է դարձել իր բացառիկ լինգվիստիկ ու կոգնիտիվ ունակությունների շնորհիվ։ Կենզին սովորել էր հարյուրավոր իրերի իմաստը փոխանցող սիմվոլներ, դրանք համադրում էր՝ մտքերը հաղորդելու համար, կարողանում էր PacMan խաղալ, ու ստեղծում էր գործիքներ քարերից։ Չնայած իր մտավոր կարողությունները հեռու էին անգամ մեր հեռավոր նախնիներինից, Կենզին ու իր շփումը մարդկանց հետ շատ բան է տվել մարդկությանը՝ մեզ, որպես գերագույն պրիմատներ, ավելի լավ հասկանալու համար։
5 շաբաթ հիվանդանոցում մնալուց հետո Պապը դուրս է գրվել
Կաթոլիկ աշխարհի 88-ամյա առաջնորդը երկկողմանի թոքաբորբի դեմ էր պայքարում, ինչը լուրջ անհանգստությունների պատճառ էր դարձել։ Առնվազն 2 ամիս Պապը մնալու է բժիշկների խիստ վերահսկողության տակ ու վերականգնվելու է հիվանդությունից հետո։
Ինստագրամում Meta-ն ԱԲ կողմից ստեղծված մեկնաբանություններ է փորձարկել
X-ի օգտատերերից մեկն է հայտնաբերել “Write with Meta AI” գործառույթը, որը թույլ է տալիս գրիչի icon-ին հպվելով ԱԲ ստեղծած մեկնաբանություններ թողնել։ ՄԵՏԱ-ն ինքն է վերլուծում լուսանկարը՝ մեկնաբանելուց առաջ։
BYD-ն էլ էլմեքենաները 5 րոպեում լիցքավորելու ֆունկցիա է ներկայացրել
Սա ամենաարագ ցուցանիշն է աշխարհում, նույն Տեսլան (որի վաճառքներն, ի դեպ, անկման մեջ են, իսկ Կանադայում դիլեր-կենտրոնների վրա հարձակվում են), մոտիկ նման բան չունի։ Ցունանիշն ապահովվում է նոր մեքենաներում ներդրվելիք 1000-վոլտանոց տեխնոլոգիայի շնորհիվ։ Այն կպահանջի համապատասխան լիցքավորում, ու այս տարի BYD-ը Չինաստանով մեկ առնվազն 4000 հատ նոր լիցքավորիչ կներդնի։
Ու վերջում՝
Իսկ ֆուտբոլի ազգային ընտրանու պարտության տխուր առիթով դիտեք «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանի հետ rearrange թողարկումը հայկական ֆուտբոլի խնդիրների մասին։