Մահացել է Նոբելյան մրցանակակիր ու «Մտածիր դանդաղ, գործիր արագ» գրքի հեղինակ Դանիել Կանեմանը։ Հայտնի գիտնականը կյանքից հեռացել է կամովի՝ մեկնելով Շվեյցարիա ու այնտեղ այսպես կոչված «աջակցված ինքնասպանություն», փաստացի՝ էվտանազիա կատարելով։
Նրա գաղափարների, գրքերի ու գիտափորձերի մասին կարդացեք այստեղ, իսկ ինչ է աջակցված ինքնասպանությունը՝ այստեղ։ Բայց նախքան այդ խորհուրդ ենք տալիս դիտել ստորև տեղադրված հոլովակն ու փորձել առաջին անգամից հաշվել բասկետբոլի գնդակի նետումներն՝ առանց կուտն ուտելու։
Թրամփի հրամանագրով դադարեցվում է «Ամերիկայի ձայնի» ու «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը
Դա փաստացի նրանց փակումը կարող է արձանագրել։ Ավելի քան 1300 աշխատակից ուղարկել են վճարվող պարապուրդ։ Կորպորացիայի ղեկավարը քննադատել է ադմինիստրացիայի որոշումը, սակայն որոշման փոփոխության մասին լուրեր չկան։
Իսկ Ֆոկլվագենի գործարանում հնարավոր է սկսեն զրահատեխնիկա արտադրել
Գերմանական պառազինութան արտադրող Rheinmetall-ը դիտարկում է Volkswagen-ի Օսնաբրուկ քաղաքում գործարանը ռազմական տեխնիկա արտադրելու համար վերափոխելու հնարավորությունը։ Rheinmetall-ի գործադիր տնօրեն Արմին Փափերգերը նշել է, որ գործարանը հարմար է նման նպատակների համար, սակայն կպահանջի զգալի ներդրումներ և մեծ պատվերների երաշխիքներ գերմանական կառավարությունից, օրինակ՝ 1000 Fuchs կամ Lynx զրահամեքենաներ 10 տարվա ընթացքում:
Այն աշխարհում այս լուրը կարդալիս ժպտում է Ֆոլկսվագենի հիմնադիր Ֆերդինանդ Պորշեն։
Ինչպե՞ս մեկ օրում գետ կորցնել
Հարցրեք Զամբիայի բնակիչներին․ երկրում էկոլոգիական աղետ է տեղի ունեցել, երբ չին ներդրողներին պատկանող Sino-Metals Leach Zambia ընկերության պղնձի հանքում փլուզվել է պոչամբարի ամբարտակը։ Արդյունքում մոտ 50 միլիոն լիտր թթվային թափոններ, որոնք պարունակել են ծանր մետաղներ և լուծված նյութեր, լցվել են Կաֆուե գետը։ Դրա հետևանքով զանգվածաբար սատկել է ձուկը, ոչնչացվել են գյուղատնտեսական մշակաբույսերը, և խախտվել է միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ մայրաքաղաք Լուսակայի մոտ 5 միլիոն բնակչի ջրամատակարարումը։