Պետնագոնն ավելի քան 5 մլրդ դոլարի խորհրդատվական ծառայությունների պայմանագրեր ուներ․ այլևս չունի, իսկ Delouitte-ը, Booz Allen Hamilton-ն ու այլ շատ լուրջ ընկերություններ լուրջ ու խոշոր պատվիրատուի են կորցնում։ բացի այդ, նոր կրճատումներից մենք իմացանք, որ Պենտագոնը մոտ 1 մլրդ դոլար էր ծախսում ինկլյուզիվության, էկոլոգիայի ու կովիդի դեմ պայքարի ծրագրերի վրա։
Ուկրաինական Սումիին այս կիրակի հարվածը խաղաղ բնակչության՝ վերջին ամիսների ամենամեծ զոհերի է բերել
Առվազն 40 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Կա ավելի քան 140 վիրավոր։ Թրամփն ասում է՝ «սարսափելի է», ու կրկին սլաքները դեպի Բայդեն է ուղղում, իսկ Զելենսկին նրան կոչ է անում գալ երկիր՝ հանդիպելու Պուտինի հետ որևէ գործարքից առաջ։
Իսկ նախանցած տարի Ալթմանին OpenAI-ում գահընկեց անել փորձած Սուցկեվերի ստարտափը 32 մլրդ է գնահատվել
Թիվը բխում է հավաքած 2 մլրդ դոլարի ներդրումներից։ SSI ընկերությունը դեռևս պատմել է միայն մեկ բան․ ստեղծում է անվտանգ սուպերբանականություն, այլ մանրամասներ հերիք չեն, սակայն, հաշվի անռելով որ հիմնադիրը՝ մինչև Ալթմանի հետ կոնֆլիկտն, OpenAI ղեկավարներից էր, դա էլ է հերիք։
Վերջինս, ի դեպ, ամբողջավին կփոխարինի GPT4-ը GPT4o-ով արդեն ամսվա վերջում։
Կարդացեք նաև Յուվալ Նոա Հարարիի հարցազրույցն այն մասին՝ ինչպիսին է լինելու ԱԲ հետ զուգահեռ զարգացող մարդկությունը
Այս մտորումների ֆոնին վերադարձել է Black Mirror-ը!
Լեգենդար հակաութոպիկ սերիալը պատրաստվում է պատմել մեզ տեխնոլոգիական առաջընթացի մութ կողմի մասին արդեն 7-րդ սեզոնն անընդմեջ։ Մենք դեռ չենք դիտել, բայց շաբաթվա վերջ պատրաստվում ենք։ Վարկանիշը հուսադրող է։
Ու վերջում, 89 տարեկանում մահացել է լատինոամերիկյան գրականության դասական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան։ Ինչի առիթով էլ խորհուրդ կտանք ընթերցել կամ վերընթերցել իր ամենահայտնի վեպերից մեկը՝ «Քաղաքն ու շները», ռազմական ուսումնարանի կյանքի մասին։