Մի թույն հոդված սմարթֆոնների մասին՝ երեխաների աչքերով, ու ԱՄՆ պատվաստանյութային նոր քաղաքականությունը
Այս հոդվածը ձեզնից 5 րոպեից մի քիչ ավել ժամանակ կխլի, բայց հետաքրքիր է․ եթե կարճ՝ այն այն մասին է, որ եթե ուզում եք՝ երեխաները սմարթֆոնում չնստեն, պետք է ազատություն տաք նրանց։ Harris Poll-ի վերջին հետազոտությունը, որում մասնակցել են 8–12 տարեկան մոտ 500 երեխա, ցույց է տվել, որ երեխաները կապված չեն սմարթֆոններին հենց սմարթֆոնի պատճառով. նրանք պարզապես օնլայն ունեն այն ազատությունը, որից զրկված են իրական կյանքում:
Երեխաների մեծամասնությունը հայտնել է, որ ունեն սմարթֆոններ, իսկ տասներորդ դասարանցիների մոտավորապես կեսը նշել է, որ իրենց բոլոր ընկերները սոցցանցերում են։ Այնուամենայնիվ, 8–9 տարեկան երեխաների մոտ կեսին թույլ չեն տալիս անգամ առանց մեծահասակի խանութով անցնել, իսկ ավելի քան 25%-ին՝ առանց մեծահասակների հսկողության փողոցում խաղալ։ Ծնողական վախը, սակայն, չափազանցված է. վիճակագրորեն, ամերիկացի երեխան փողոցում առևանգվելու համար պետք է միայնակ անցկացնի շուրջ 750,000 տարի (հա, ճիշտ եք կարդում)։ Երբ երեխաներին հարցրել են, թե ինչպես են նախընտրում ժամանակ անցկացնել ընկերների հետ, մեծամասնությունը նախընտրել է ոչ թե օնլայն խաղերը, այլ ազատ, չկարգավորված փողոցային խաղերը. ընդհանուր առմամբ՝ հենց այն, ինչից նրանք զրկված են ծնողների չափազանց մեծ վերահսկողության պատճառով:
Այսպիսով, սմարթֆոնները դարձել են փողոցային խաղերի և իրական ազատության փոխարինիչ։ Եթե ուզում եք՝ երեխաները հազվադեպ օգտագործեն հեռախոսը, նրանց պետք է տալ ինքնուրույնություն՝ նախաձեռնելու, դժվարությունները հաղթահարելու և կոնֆլիկտները հաղթահարելու համար։
ԱՄՆ-ը դադարեցնում է mRNA պատվաստանյութերի ֆինանսավորումը
ԱՄՆ առողջապահության նախարար Քենեդի-կրտսերը 2025թ. օգոստոսի 5-ին հայտարարեց mRNA տիպի պատվաստանյութերին վերաբերող 22 նախագծերի ֆինանսավորման դադարեցման մասին։ Ընդհանուր գումարը կազմում է մոտ 500 մլն դոլար, փոխարենը նախարարությունը մտադիր է կենտրոնանալ ավելի ավանդական մոտեցումների վրա։
Քենեդիի խոսքերով՝ mRNA պատվաստանյութերը բավական արդյունավետ չեն COVID-19-ի և գրիպի պես վիրուսների դեմ՝ հատկապես դրանց մուտացիաների ժամանակ։ Նա հայտարարեց, որ ռեսուրսներն ուղղվելու են ապաակտիվացված վիրուսով պատվաստանյութերի և մուտացիաներին կայուն այլ տեխնոլոգիաների ֆինանսավորմանը։
Առողջապահության փորձագետները քննադատում են որոշումը՝ նախազգուշացնելով, որ այն կարող է լրջորեն խարխլել երկրի պատրաստվածությունը ապագա համաճարակներին, իսկ mRNA տեխնոլոգիաներից հրաժարվելը կարող է վտանգի տակ դնել նորարարությունը և բժշկության առաջընթացը քաղցկեղի ու վարակիչ հիվանդությունների բուժման ոլորտում։
Չինաստանում մոտ 7000 մարդ վարակվել է չիկունգունյա վիրուսով — բայց մի վախեցեք
Չիկունգունյան մոծակների միջոցով փոխանցվող վիրուս է, որն առաջացնում է բարձր ջերմություն, հոդացավեր, մաշկային ցան և թուլություն։ Այն մահացու չէ, սակայն կարող է երկարաժամկետ ցավեր առաջացնել՝ հատկապես տարեցների մոտ, և ներկայումս չունի հատուկ բուժում կամ պատվաստանյութ։ Չինաստանի Ֆոշան քաղաքում՝ Գուանդուն նահանգում, վերջին շաբաթներին գրանցվել է վիրուսով վարակվելու 7000-ից ավելի դեպք, ինչը երկրում 2008թ.-ից (վիրուսի առաջին հայտնաբերումից հետո) ամենամեծ բռնկումն է։
Ֆոշանը բռնկման էպիկենտրոնն է՝ մոտ 4800 հաստատված դեպքերի 98%-ը գրանցվել է հենց այստեղ։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Իշխանությունները կիրառում են համալիր միջոցներ տարածումը զսպելու համար՝ զանգվածային թեստավորում, հիվանդների մեկուսացում, ԱԹՍ-ներով մոծակների սիրելի՝ նեխող ջրերի հայտնաբերում ու մշակում և այլն։
Alibaba-ն ներկայացրել է Qwen VLo պատկերների ստեղծման մոդելը
Alibaba-ն ներկայացրել է նոր բազմամոդալ արհեստական բանականության մոդել՝ Qwen VLo, որը նախատեսված է պատկերների ստեղծման և խմբագրման համար։ Այն թույլ է տալիս ավելի ճշգրիտ հասկանալ տեքստային հարցումները չինարեն և անգլերեն լեզուներով։ Մոդելը դիրքավորվում է որպես գործիք՝ մարկետինգային նյութերի, նկարազարդումների և սոցիալական մեդիայի կոնտենտի ստեղծման համար։