Չինացիների ձեռքից «աղքատացած» միլիարդատերեր ու վերանվանվող Մեքսիկական ծոցը
Ինչ ենք կարդում այս առավոտ
Deepseek-ը երեկ շարունակեց ցնցել ԱՄՆ տեխնոաշխարհը․ Nvidia-ն պատմական ռեկորդ գրանցեց, կորցնելով կապիտալիզացիայի 1/6-րդը՝ 17 տոկոսը, նույն ինքը 600 մլրդ ԱՄՆ դոլար։ Մենք հարցրեցինք Google-ին ChtGPT-ին հենց Deepseek-ին՝ ինչ է կարծում դրա մասին․ ասում է՝ «Այնուամենայնիվ, Nvidia-ն ուժեղ դիրքեր ունի տեխնոլոգիական ոլորտում, հատկապես՝ արհեստական բանականության, խաղերի և դատա սենտրերի շուկաներում, ինչը կարող է նպաստել նրա բաժնետոմսերի արժեքի վերականգնմանը երկարաժամկետ հեռանկարում:» Ինքը Deepseek-ը ստիպված է սահմանափակել նոր օգտատերերի գրանցումը՝ կիբերհարձակման պատճառով
Կարդացեք նաև՝ ով որքան գումար կորցրեց մեկ օրում Deepseek պատճառով
Ինչ կլինի, եթե հարցնես Deepseek-ին Թայվանի ու Թյանանմենի մասին
Իսկ այստեղ՝ շատ կարճ, կարևորի մասին․ ինչպես նրանք արեցին դա
Բայց ԱԲ-ն հոսանք է ուզում, շատ հոսանք.
Ու ջերմամիջուկային սինթեզի հարցում առաջընթաց կա
Իսպանական SMART նոր տիպի ջերմամիջուկային ռեակտորն առաջին պլազման է արտադրել: Սակայն այստեղ էլ չին մրցակիցները հետ չեն մնում․ իրենց ջերմամիջուկային ռեակտորը կարողացել է պլազմա արտադրել 1000 անընդմեջ վայրկյան՝ ու դա ռեկորդ է։ Եթե ոչինչ չհասկացաք՝ պարզապես իմացեք, որ ջերմամիջուկային սինթեզը հաջողելու ու կայունանալու դեպքում փոխելու է էներգետիկ շուկան՝ ամբողջությամբ։ Պարզ բառերով բարդագույն տեխնոլոգիայի մասին՝ այստեղ
Իմացեք նաև՝ ինպես են տեխնոհսկաները միջուկային գործարքների մեջ մտնում հանուն էժան էլեկտրականության
Ինչու էներգիայի մյուս մարտադաշտը կարող է դառնալ ստորգետնյա ջրածինը
Google-ը վերանվանում է Մեքսիկական ծոցը․․․
․․․բայց միայն ԱՄՆ-ում: Ինչպես դժվար չէ կռահել, մեղավորը Թրամփն է, ով, ամենից բացի, զբաղվում է նաև վերանվանումներով։ Ի թիվս այլով, նա հրամայել է վերանվանել նաև Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Մաունթ Քիմլին, որը մինչև Թրամփի գնալը Դենալի էր, բայց այդպես էր վերանվանվել Բայդենի ընտրվելուց հետո․․․
Լեռան անվան մասին վիճում են արդեն մի դար․ մանրամասներն՝ այստեղ