Թրաֆիքինգի պատմություն Վրաստանից, Թրամփը թույլատրեց կոռուպցիան «արտահանել», Գազան՝ նոր պատերազմի շեմին
Ինչ ենք կարդում այս առավոտ
Թրամփը թույլատրեց ամերիկացի գործարարներին կաշառք տալ երկրից դուրս․ նա հրամայել է արդարադատության նախարարությանը չկիրառել «Երկրից դուրս կոռուպցիայի կանխարգելման օրենքը»։ Բացատրում է նրանով, որ ամերիկացի գործարարները, րկարողանալով կաշառք տալ արտասահմանցի չինովնիկներին, անհավասար պայմաններում են հայտնվում։
Իսկ Coca Cola-ն հնարավոր է ստիպված լինի ավելի շատ պլաստիկ օգտագործել
Պատճառը Թրամփի նոր որոշումն է՝ ալյումինիումի մաքսատուրքերի վերաբերյալ։ Այն կարող է ստիպել ընկերությանը նվազեցնել ալյումինե տարաներով խմիչքի արտադրությունը (կամ էլ, բնականաբար, թանկացնել դրանք)։
Թրամփը նաև պաղեստինցիներին տեղավորելու առաջարկ արեց անձամբ Հորդանանի թագավորին
Վերջինս մերժեց այն, բայց հայտարարեց, որ 2000 հիվանդ երեխա Հորդանանը Գազայից տարհանել պատրաստ է։ Անկլավն էլ նոր պատերազմի ռիսկի առաջ է․ Իսրայելի վարչապետը սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները, եթե մինչ շաբաթվա վերջ նոր պատանդներ չազատվեն։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր գործարքի հետաձգման մասին, մեղքն Իսրայելի վրա բարդելով։
Ի դեպ․ USAID ծրագրերը կասեցնելը հիմնավորելիս Սպիտակ տանը, մասնավորապես, ասել էր, թե ԱՄՆ-ը 50 մլն դոլար էր տվել՝ Գազա պահպանակներ մատակարարելու համար, ու դրանցից հետո զենք է ստեղծվել․ պարզվեց՝ փողը տվել էին Մոզամբիկի Գազա նահանգին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարի համար։
Իսկ Վրաստանում սուրոգատ մայրության ու թրաֆիքինգի հետ կապված սկանդալ է
100 թայլանդուհի ապրում էին մի քանի տան մեջ Թբիլիսիում ու մերձակայքում, որտեղ նրանք հորմոններ էին ընդունում ու ձվաբջիջ հանձնում՝ սուրոգատ մայրության համար։ Ընդ որում, ի սկզբանե նրանք տեղյակ էին, ինչի համար են գնում Վրաստան, բայց, կարծես, ծագել են գումարային հարցեր, ու նրանցից մի քանիսին ստիպել են շարունակել մնալ «ֆերմայում» կամքին հակառակ։ Այժմ գործով Ինտերպոլն ու վրացական ոստիկանությունն է զբաղվում, կան կասկածներ չինական մաֆիայի վրա, սակայն այդ տներում մնացած կանայք դեռ պլանավորում են շարունակել նույն գործով զբաղվել ու ոչ մի կրիմինալ չեն տենում։
Իմացեք նաև՝ ինչպես ստացվեց, որ Վրաստանն Ուկրաինայում պատերազմի պատճառով դարձավ սուրոգատ մայրության կենտրոն
Հիշու՞մ եք Սաուդյան Արաբիայի հորիզոնական երկնաքերը․ անգամ այն է ԱԲ-ով զբաղվում
Մի քանի տրիլիոն դոլար արժեցող նախագծում 5 մլրդ դոլարանոց ԱԲ-պրոյեկտը ջրի կաթիլ է թվում։ Սակայն Սաուդյան Արաբիայում համարում են՝ «տվյալները նոր նավթն են» ու ԱԲ-մրցավազքին կողքից հետևել չեն պատրաստվում։ Նրանք կապեր են հաստատել ԱՄՆ լավագույն ընկերությունների հետ ու գումարային մինչև 40 միլիարդ դոլար են պատրաստվում ուղղել ոլորտի զագացմանը։
Հարևան ԱՄԷ-ն ևս ակտիվորեն զբաղվում է ԱԲ-ով, ու Ֆրանսիայում մինչև 50 մլրդ դոլար է ներդնելու ԵՄ ամենամեծ դատա-կենտրոնում։