Էժան ավտոպիլոտ, զարգացումներ Ուկրաինայում ու ChatGPT մտորումները Ստալինի և պորնոյի մասին
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ ԹՐամփը հեռախոսազրույց են ունեցել, որից հետո ԱՄՆ նախագահը հայտնել, է, որ բանակցություններն Ուկրաինայի հարցով սկսվում են սեղմ ժամկետներում։ Նա նաև պատմել է, որ կարող է հանդիպել Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում։ Սակայն հանդիպում կազմակերպելու թեմայի մեջ նաև Չինաստանն է խառնվել ու անգամ խաղաղապահներ առաջարկել։
ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ հայտարարեց՝ ՆԱՏՕ հեռանկար Ուկրաինայի համար չկա, 2014-ի սահմաններին վերադառնալու հույս՝ նույնպես։
ԱՄՆ-ում նաև հանրայնացվելու է մանկահասակների սեռական շահագործման համար դատապարտված ու ինքնասպան եղած միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնի փառթիների հյուրերի ցանկը։
Չինական BYD-ն ավտոպիլոտ կունենա անգամ ամենաէժան մոդելներում
Ընկերության մեքենաներում այն դառնալու է սովորական գործառույթ։ ԸՆկերությունը նա հայտարարել է, որ թեմայի պայմանավորվել է Deepseek-ի հետ վերջինիս պրոդուկտները մեքենաներում ներդնելու համար։ Ի դեպ, բացի չին հսկայից, Deepseek-ը կինտեգրի իր մեքենաներում նաև Nissan-ը։
Իսկ OpenAI-ը GPT-5-ն անվճար է դարձնելու
Ալթմանը նաև հայտարարել է, որ GPT-4.5-ը լինելու է վերջինը, որը չի ունենա շղթայական մտածելակերպ, այսինքն՝ խնդիրները ենթախնդրիրների բաժանելու ունակություն։ Զուհահեռաբար ընկերությունը փորձում է լուծել ԱԲ-ին բնորոշ մի բարդ խնդիր․ ի՞նչ անել Ստալինից մինչև պորնագրաֆիա բարդ թեմաների ընկալման հետ մեքենայի կողմից։ Բարոյական հարթությունում դրած խնդրին փորձում են պատասխան տալ տեխնիկական ոլորտում։
Սկարլետ Յոհանսոնն էլ դիփֆեյքերն արգելելու կոչ է անում
Թարմ պատճառը, որը ստիպեց նրան կառավարությանը կոչով դիմել, իր ու այլ հրեա հայտնիների կողմից Քանյե Վեսթի վերջին ռասիստական հայտարարություններին պատասխաններով կեղծ տեսանյութի տարածումն է։