Ինչ ենք կարդում այս առավոտ
Իրանում արաձելի երաշտ է՝ տեղումները նվազել են 40-45%-ով նորմայի համեմատ, գումարած րան, իրայելական հարվածներ վնա են հացրել քաղաքների ջրամատակարարման համակարգերին: Հասկանալու համար՝ երկու խոշորագույն ջրամբարները 13 ու տոկոսով են լցված։ Երկրով մեկ ջրանջատումներ են, որոնք տևում են մինչև 18 ժամ։ Բնակիչների դժգոհությունը վերածվել է տեղական ցույցերի՝ «Ջուր, էլեկտրականություն, կյանք՝ մեր իրավունքներն են» կոչերի ներքո։ Իշխանությունները 23 նահանգում հայտարարել են պաշտոնական ոչ աշխատանքային օրեր կամ կրճատել աշխատանքային ժամերը՝ կոչ անելով բնակչությանը խնայել ջուրը և էլեկտրաէներգիան: Փորձագետները նշում են, որ ճգնաժամը պայմանավորված է նաև ռեսուրները տասնամյակներ ի վեր անարդյունավետ կառավարելով ու կոռուպցիայով։
Զուգահեռ տիեզերքում, Մասկի Neuralink-ը մշակում է բիոնիկ աչք արհեստական բանականության հիման վրա
Իլոն Մասկի Neuralink ընկերությունը միացել է միջազգային կլինիկական հետազոտությանը, որը գլխավորում են Կալիֆորնիայի Սանտա Բարբարա համալսարանը և իսպանացի գիտնականները: Նպատակն է ուսումնասիրել խելացի բիոնիկ աչքի ստեղծման հնարավորությունները՝ ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի հիման վրա։ Այն պիտի կոյրերին ճանաչել մարդկանց, տեղաշարժվել ու կարդալ։ Նախագիծը հիմնվում է Blindsight փորձարկական սարքի վրա, այն նախատեսվում է վաճառքի հանել մինչև 2030 թվականը։
Սեմ Ալթմանը զգուշացրել է՝ ChatGPT-ն կարող է դառնալ ապացույց ձեր դեմ դատարանում
OpenAI-ի CEO-ն «This Past Weekend» փոդքաստում հայտարարել է, որ ChatGPT-ի հետ զրույցները իրավական առումով գաղտնիություն չունեն՝ ի տարբերություն բժշկի, իրավաբանի կամ հոգեբանի հետ հաղորդակցության: Նա ընդգծել է, որ չնայած օգտատերերի վստահությանը, գրանցված զրույցները կարող են վկայություն դառնալ դատարանում։
Երիտասարդ օգտատերերն ավելի հաճախ են օգտագործում ChatGPT-ն որպես հոգեբանական աջակից։ սակայն զրույցները մնում են հասանելի ընկերությանը և կարող են դառնալ ապացույց դատական գործընթացներում: OpenAI-ն ջնջում է օգտատերերի կողմից ջնջված զրույցները 30 օրվա ընթացքում, սակայն քրվարույթ սկսելու դեպքում պարտավոր է լինելու պահպանել դրանք։
Ժող ջան, որ մինչև ուղարկելը 5 րոպե տրամադրեք ձեր գրած տեքստը խմբագրելուն ու վրիպակները շտկելուն, ավելի լավ կլինի։