Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը ուղերձ է հղել թուրքական Իմրալը բանտից, որտեղ կոչ է արել զինյալներին վայր դնել զենքերն ու դադարեցնել պայքարը և ինքնալուծարվել։
Սիրիայի քրդերը հայտարարեցին, որ Օջալանի կոչը չի վերաբերվում նրանց։ Ու, ավելին, այդ կոչն այնհիմն է դարձնում Թուրքիայի ցանկացած հնարավոր ռազմական գործողություն Սիրիայի քրդերի դեմ։
Կարդացեք նաև ավելի քան քառորդ դար առաջ տեղի ունեցած Օջալանի վերջին ճամփորդության ու ձերբակալման պատմությունը։
Amazon-ն էլ մտավ քվանտային համակարգիչների մրցավազքի մեջ
Amazon Web Services-ը (AWS) ներկայացրել է իր առաջին քվանտային հաշվողական չիպը, որը ստացել է Ocelot անվանումը: Այս չիպի նախատիպը նախագծված է լուծելու քվանտային հաշվարկների ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ սխալների ուղղումը: Amazon-ն ասել է, որ չիպը որը կարող է նվազեցնել գործընթացի համար անհրաժեշտ լրացուցիչ քյուբիթները մինչև 90%:-ով։
Իսկ OpenAI-ը ներկայացրել է GPT-4.5-ը
Սա մինչ օրս իր ամենաուժեղ գեներատիվ AI մոդելն է: Այս մոդելը նպատակ ունի բարելավելու ChatGPT-ի կարողությունը՝ հասկանալու օգտատերերին ու ներգրավվելու ավելի բնական զրույցի մեջ։ GPT-4.5-ին հասանելիությունը պահանջում է ամսական $200-նոց բաժանորդագրություն: Ու այնուամենայնի, ձայնային կառավարում այն դեռ չի ստանա:
Իսկ Թրամփն ու Զելենսկին այսօր հանդիպելու են
Ու, հավանաբար, կկնքեն Ուկրաինայի ընդերքի վերաբերյալ գործարքը։ Ուկրաինային հաջողվեց հանել այնտեղից 500 մլրդ դոլար պարտքի մասին հիշատակումը, սակայն անվտանգային երաշխիքներ առաջարկվող փաստաթղթում ևս չկան։ Իսկ ավելի մանրամասն գործընթացի մասին՝ այստեղ։
Ու վերջում, եթե չեք դիտել, դիտեք Rearrange թողարկումն այժմ ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հետ։