Ալթմանը պատմել է, որ ChatGPT-ին ձեր «խնդրում եմ»-ներն և «շնորհակալություն»-ները ընկերությանը տարեկան կտրվածքով տասնյակ միլիոնավոր դոլարների լրացուցիչ ծախս են բերում։ Դրսնո զգալիորեն ավելացնում են մուտքագրվող տեքստի ծավալը, ինչը պահանջում է հավելյալ հաշվողական հզորություններ և էլեկտրաէներգիա: Հաշվի առնելով, որ ChatGPT-ն օրական մշակում է միլիարդավոր հարցումներ, նույնիսկ փոքր հավելումները, կուտակվելով, էական ազդեցության են բերում: Սակայն, որոշ մասնագետների կարծիքով, քաղաքավարի արտահայտությունների կիրառումը կարող է դրականորեն անդրադառնալ արհեստական բանականության պատասխանների որակի վրա՝ չնայած զգալի ֆինանսական և բնապահպանական հետևանքներին։
Քանի բնապահպանությունից խոսք գնաց․ էս նորություն չի, բայց կողքով անցնել չէինք կարող
Թրամփը հատուկ հրամանագրով անցած շաբաթ վերադարձրել է ցնցուղների ուժեղ ճնշումը․ պարզվում է, ԱՄՆ-ում կա օրենք, որն արգելում է րոպեում 7․5 լիտրից բարձր թողունակությամբ ցնցուղները՝ ջուրը խնայելու համար։ Բայց ԱՄՆ նախագահն ասել է, որ սիրում է դուշ ընդունել մի 15 րոպե, «խնամելով իմ հրաշք մազերը», ու շեմը բարձրացրել մինչև մոտ 9․5 լիտր։
Մյուս կողմից, ըստ համապատասխան գերատեսչությունների, միայն ցնցուղ ընդունելու սահմանաակմամբ ամեն տարի ընտանիքը միջինում 10 հազար լիտր ջուր էր խնայում։
Մինչ այդ, DHL-ը ստիպված է դադարեցնել թանկարժեք իրարի առաքումն ԱՄՆ՝ բարձր տարիֆների պատճառով
Պրադոն դիմում է ԱԲ-ին՝ կտավների «մասսովկաները» հաշվելու համար
Մադրիդի Պրադո թանգարանը համատեղ ծրագիր է իրականացնում իսպանական Sherpa.ai ընկերության հետ, ու օգտագործում է արհեստական բանականությունը՝ թանգարանի ամենաբազմամարդ կտավներում պատկերված անձանց և առարկաների քանակը հաշվարկելու համար:
Ծրագրի գլխավոր նպատակն է բացահայտել, թե քանի մարդ է իրականում պատկերված այնպիսի բարդ ստեղծագործություններում, ինչպիսին է Վիվիանո Կոդացցիի «Հռոմեական ամֆիթատրոնի տեսարանը» (հրես՝)։
Իսկ ամերիկացի գիտնականները պնդում են՝ ստեծղել են գույն, որը ոչ ոք չի տեսել
Բերքլիի ու Վաշինգտոնի համալսարանների հետազոտության հիմքում մի փորձ է, որի ընթացքում լազերային իմպուլսներ են ուղղվել մասնակիցների աչքերին՝ խթանելով ցանցաթաղանթի որոշ բջիջներ։ Փորձին մասնակցել է 4 տղամարդ և 1 կին, բոլորն էլ ունեցել են նորմալ տեսողություն։Արդյունքում նրանք տեսել են կապտականաչ գույն, որը գիտնականներն անվանել են «օլո» (olo)։ Սակայն որոշ փորձագետներ կասկածի տակ են դնում նոր գույնի գոյությունը՝ նշելով, որ պնդումը «քննարկման ենթակա է»։
Գույնին նման, բայց ոչ ամբողջովին նույն երանգն էլ սա է․