Գոլդքարտ գրինքարտի փոխարեն, ԱՄՆ-Ուկրաինա գործարքն ու Claude նոր մոդելը
Ինչ ենք կարդում այս առավոտ
Reuters-ը, Bloomberg-ը, Financial Times-ն ու ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ Կիևն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել ուկրաինական ընդերքի վերաբերյալ գործարքի հարցում։ Պայմաններն, ըստ հրապարակումների, ավելի մեղմ են, քան այն, ինչ սկզբից առաջարկվում էր Ուկրաինային։ Ստեղծվելու է համատեղ հիմնադրամ, ուր ուղղվելու են ուկրաինական նավահանգիստների, հանքերի ու ենթակառուցվածքների եկամուտների կեսը, հետագայում ուկրաինական տնտեսություն ներդնելու համար։ 500 մլրդ դոլար թիվը ևս անհետացավ նախագծից։
Թրամփն արդեն ասել է՝ ուրբաթ սպասում է Զելենսկուն Վաշինգտոնում փաստաթուղթը ստորագրելու համար։
Իսկ գրինքարտի ծրագիրը կարող է ավարտվել
Թրամփն ասում է՝ ԱՄՆ մշտական կացության իրավունք ստանալու համար gold card նոր համակարգ է ներդրվելու ներկայիս գրին քարտի փոխարեն։ Դրա հիմնական մեխը գինն է․ 5 մլն դոլարի ներդրում կպահանջվի։ Փաստացի, սա լինելու է «ոսկե վիզաների» ամենաթանկ ծրագրերից մեկն աշխարհում։
Թրամփը պլանավորում է միլիոն հատ գոլդ քարտ վաճառել։
Claude-ն էլ շուկայում արհեստական բանականության առաջին հիբրիդային մոդելն է թողարկել
3․7 Sonnet-ը կարող է, ձեր ընտրությամբ, կամ պարզապես արդյունք տալ, կամ խորը մտածել՝ ու օգտատերը կկարողանա ինքը կարգավորի մտածելու խորությունը։ Այն հասանելի է լինելու անվճարից մինչև ամենաթանկ պլանները։
Amazon-ն էլ ստացավ Ջեյմս Բոնդի տիեզերքում ստեղծագործելու իրավունք․ հնարավոր է, սերիալներ հայտնվեն
Amazon-ը ստացել է Ջեյմս Բոնդի ֆրանշիզի վերաբերյալ ամբողջական ստեղծագործական վերահսկողություն։ Այս գործարքը Amazon-ին թույլ է տալիս զարգացնել նոր նախագծեր, ներառյալ հնարավոր հեռուստասերիալներ, ավանդական ֆիլմերից դուրս։ Այս քայլը ցույց է տալիս Amazon-ի ձգտումը՝ ընդլայնելու Բոնդիանայի աշխարհը տարբեր ձևաչափերով իր Prime Video հարթակում։
Բոնդիանայի երկարամյա պրոդյուսերներ Բարբարա Բրոկոլին և Մայքլ Ջ. Վիլսոնը կշարունակեն վերահսկել հիմնական ֆիլմերի շարքը՝ ապահովելով ֆրանշիզայի ժառանգականությունը։