Թրամփն առևտային պատերազմ սկսեց, Claude-ն էլ բուհերի համար տարբերակ է ներկայացրել
Ինչ ենք կարդում այս առավոտ
Թրամփը ցնցեց աշխարհն իր նոր մաքսատուրքերով՝ գրեթե բոլոր երկրների համար աճ կա։ Հայաստանի համար դրանք 10 տոկոս կկազմեն, ԵՄ համար՝ 20 տոկոս, Չինաստանի համար՝ 34 տոկոս։ Երկրներն արդեն պատրաստվում են պատասխան քայլեր ձեռնարկելուն։
Իսկ մինչ այդ փլուզվում են բորսաները․ S&P 500-ն, օրինակ, 2 տրիլիոնի կապիտալիզացիա կորցրեց։
Նեթանյահուն գնում է Հունգարիա՝ անտեսելով Հաագայի դատարանը
Չնայած Հունգարիան դատարանի անդամ է ու Հռոմի ստատուտը վավերացրած երկիր, Օրբանը հայտարարել է, որ Նեթանյահուն հանգիստ կարողանալու է գալ ու գնալ։ Իսրայելի վարչապետը որոնվում է դատարանի կողմից Գազայում պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների մեղադրանքով։
Ի դեպ, Հաագայում իր 80-ամյակը դիմավորեց Ֆիլիպինների նախկին նախագահը։ Թե ինչպես թմրանյութերի դեմ պատերազմը վերածվեց մասշտաբային գնդակահարությունների, որոնք Դուտերտեին Հաագա հասցրին, կարդացեք հղմամբ, ինչպես նաև դիտեք իրադարձությունների մասին կարճ դոկումենտալն Al Jazeera-ից։
Antropic-ն էլ ներկայացրել է Claude ափդեյթը կրթության համար
ԱՅն հարմարեցված է լինելու ԲՈՒՀ-երի համար։ Հետաքրքիր հատկանիշներից է լինելու, օրինակ, այն որ համակարգը ոչ թե ճիշտ պատասխան է տալու, այլ ուղղորդելու է գտնել այն ինքնուրույն, օգնելու է գտնել հղումները, կենտրոնացված է լինելու կրթելու և տրամաբանելու ֆունկցիաները ցույց տալու, ոչ թե պատրաստի պատասխան տալու վրա։ Բուհերի ադմինիստրացիան կկարողանա ավտոմատացնել բազմաթիվ պրոցեսներ, ուսանողներն էլ թեզը ստուգել տալ՝ վերջնական հրապարակումից առաջ