Չինացիները դանդացեցնում են Երկիրն, իսկ ԱՄՆ-ում թունավոր արյունից հակաթույն են ստեղծում
Ինչ ենք կարդում այս առավոտ
Մայիսի 3-ին Լեդի Գագան պատմական համերգ անցկացրեց Ռիոյի Կոպակաբանա լողափում, որին ներկա է գտնվել ավելի քան 2.5 միլիոն հանդիսատես։ Սա կին կատարողի կողմից ամենաշատ այցելուներով համերգն է պատմության ընթացքում՝ նախորդը Մադոննան էր, էլի նույն վայրում։ Համերգն անվճար էր, նպատակն էր՝ խթանել խթանել տնտեսական ակտիվությունը։ Համերգից ժամեր առաջ բրազիլական ոստիկանությունը կանխել է ռադիկալների կողմից պլանավորված հարձակում՝ Մոլոտովի կոկտեյլներով ու պայթուցիկներով։
TEMU-ն ԱՄՆ էլ չի առաքում
Բնականաբար, Թրամփի պատճառով։ Վերջինս չեղարկել է «de minimis» մաքսային արտոնությունը, որը թույլ էր տալիս մինչև $800 արժեք ունեցող արտասահմանյան փաթեթները մուտք գործել ԱՄՆ առանց մաքսային վճարների, ինչը էական նշանակություն ուներ Temu-ի և Shein-ի մանրածախ վաճառքի համար՝ ապահովելով մրցունակ գներ: Նոր քաղաքականության արդյունքում Temu-ն այժմ իր կայքում և հավելվածում ցուցադրում է միայն ԱՄՆ պահեստներում պահվող ապրանքները:
Փոխարենը չինացիք դանդաղեցնում են երկիրը
Բայց, շեշտենք մինչ սկսեք կարդալ՝ դա դեռ վարկած է։ Յանցզի գետի վրա գտնվող, աշխարհի ամենամեծ «Երեք կիրճեր» ՀԵԿ-ի ամբարտակը դանդաղեցրել է Երկրի պտույտը և երկարացրել օրվա տևողությունը՝ չնչին 0․06 միլիվայրկյանով: Բանն այն է, որ հսկայական ջրամբարում կուտակված մոտ 40 խորանարդ կիլոմետր ջուրը փոխել է մոլորակի զանգվածի բաշխումը, ինչի հետևանքով օրվա տևողությունն ավելացել է: Թեև այս փոփոխությունները շատ փոքր են և ուղղակի ազդեցություն չունեն առօրյա կյանքի վրա, դրանք ցուցադրում են խոշոր ինժեներական նախագծերի ունակությունը՝ ազդելու մոլորակի հիմնարար ֆիզիկական պարամետրերի վրա: «Երեք կիրճերի» ամբարտակի երկարությունը 2335 մետր է, իսկ բարձրությունը՝ 185 մետր։
Իսկ ամերիկացու արյունը կարող է օձերի դեմ թույն հակաթույն դառնալ
2001-ին Թիմ Ֆրիդեին մի ժամ տարբերությամբ իր 2 տարբեր տեսակի կոբրաները կծեցին, ինչից հետո նա մի քանի ժամ կոմայում անցկացրեց ու հազիվ փրկվեց։ Դրանից հետո նա տասնամյակներով ինքն իրեն ենթարկել է մահաբեր օձերի խայթոցների և ներարկել է նրանց թույնը՝ փորձելով իմունիտետ ձևավորել։ Ու մինչ դուք մտածեք «անասուն», ասենք, որ արդյունք կա․ նրա արյան մեջ գիտնականները հայտնաբերել են հակամարմիններ, որոնք կարող են պայքարել տարբեր տեսակի օձերի տոքսինների դեմ։ Այսպիսով, այդ մարդը ստեղծել է լայն սպեկտրի հակաթույն, որն արդյունավետ է ամենավտանգավոր 19 օձերից 13-ի թույնի դեմ։
Իսկ Ալկատրասը կարող է կրկին բանտ դառնալ
Առնվազն, Թրամփն է այդ մասին հայտարարում։ 1963-ից չգործող բանտ է նա ուզում տեղափոխել ամենավտանգավոր հանցագործներին, ինչն առաջացրել է տարակուսանք ու զայրույթ, քանի որ բանտը վաղուց չի գործում ու վերածվել է պոպուլյար տուրիստական ատրակցիոնի։ Ամեն դեպքում, բանտը հայտնի է նրանով, որ անտեղից փախուստներ չեն հաջոցվել՝ բացառությամբ մի միջադեպի, որի մասնակիցներին այդպես էլ չեն գտել՝ սակայն չի բացառվում, որ նրանք էլ խորտակվել են ափ հասնելու փորձի ժամանակ։ Այդ մասին մի կարճ դոկումենտալ դիտեք ստորև․
։