Ով է Deepseek աղմուկի հետևում, Gemini-ի ափդեյթն ու Թրամփի սյուրպրիզը Կանադային ու Մեքսիկային
Ինչ ենք կարդում այս առավոտ
Deepseek-ը դեռ նոր-նոր է դուրս եկել, բայց արդեն նրբազգաց տեղեկատվության արտահոսք է թույլ տվել։ Meanwhile, հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս չինական ԱԲ թռիչքի շուրջ աղմուկի վերաբերյալ․ պարզվում է՝ չինական կառավարամետ օգտատերերն ու ցանցերը կոորդինացված տեղեկատվական արշավ են անցկացրել հայփն ապահովելու համար։
Google-ն էլ Gemini-ի նոր ափդեյթ է թողարկում
Gemini 2.0 FLASH-ը լինելու է ավելի արագ, Կաճեն նաև նկարների գեներացման հնարավորությունները, թեև եղածն այսպես էլ բավարարում է ովորական մարու առօրյա շատուշատ պահանջարկները։ Google-ը նաև պարզել է՝ իր մոդելն օգտագործվում է ռուս, իրանցի ու կորեացի հաքերների կողմից ֆիշինգային հարձակումներ մշակելու համար։
25%-անոց «ողջույն» Կանադային ու Մեքսիկային՝ Թրամփից
ԱՄՆ նախագահը պատրաստվում է արդեն այս շաբաթ օրվանից 25-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել մեքսիկական ու կանադական ապրանքների համար։ Մտորում է նաև նավթն ու նավթամթերքը հարկելու մասին՝ չնայած պարզ չէ, ինչպես դա կանդրաառնա ԱՄՆ-ում, հետևաբար, շղթայով, ամբողջ աշխարհում նավթի գների վրա: Գրենլանդիայի վերաբերյալ իր պլաններից ևս չի հրաժարվում, չնայած գրենլանացիների 85 տոկոսն ամերիկացի դառնալ չի ցանկանում։
Գրենլանդիայի հանդեպ ԱՄՆ հետաքրքրությունը նոր չէ․ ահա թե ինչով էր այն ավարտվում նախկինում
Ու վերջում տեսեք, ինչպիսին է լինելու ԱՄՆ ապագա ամենաբարձր երկնաքերը