Deepseek-Openai նոր բաթլ, ռոբոտներն ընդդեմ մարդկանց ու Մասկն ընդդեմ USAID-ի
Ինչ ենք կարդում այս առավոտ
Ի՛նչ լավ բան է մրցակցությունը
OpenAI-ն անվճար է թողարկում իր նոր 03-mini մոդելը Copilot օգտատերերի համար, քանի որ կա Deepseek-ն իր ահռելի թռիչքով։ Միաժամանակ, հայտնվում են կարծիքներ (ու փաստերով ամրագրված կարծիքներ), որ չինական հսկային ընդամենը 6 մլն դոլարով ստեղծելու մասին հայտարարությունները սիրուն լեգենդ էին՝ ու ոչ ավելին: Միաժամանակ, OpenAI-ը, ոչ անհիմն, մեղարդում է Deepseek-ին նրանում, ինչում ողջ աշխարհը մեղադրում է ChatGPT-ին՝ ուրիշի տվյալները գողանալու։ Ինքը Deepseek-ը մոռացավ ԱՄՆ-ում ժամանակին պատենտավորել իր տաբրերանշաններն՝ ու տեղի ունեցավ այն, ինչ սպասելորեն պիտի տեղի ունենար
Տեխնոաշխարհն, իհարկե, ԱԲ-ով չի սահմանափակվում․ META-ն անցած տարի ավելի քան 1 մլն հատ Rayban հետ ստեղծած խելացի ակնոցներ է վաճառել: Իսկ Apple-ի Vision Pro-ն սկսում են օգտագործել բժիշկները՝ վիրաբուժություններին պատրաստվելու համար։
Այս ամենը ստիպում է մտածել մեկ այլ խնդրի մասին․ ինչպիսի՞ն է լինելու կրթությունն ԱԲ-ի, վիրտուալ իրականության ու այլ նորարար տեխնոոգիաների դարում
Իսկ Մասկն այս առավոտ USAID դեմ է «պատերազմում»
Նա կարգեց աշխարհի ամենամեծ գրանտատուին հանցագործ կազմակերպություն, մեղադրեց կովիդի հետազոտման համար՝ վարակը բիոլոգիական զենք անվանելով, ու պնդեց, որ USAID-ը պիտի փակվի։ Սրան նախորդեց գործակալության ղեկավարների պաշտոններից ազատումը կարևոր տեղակատվությանը DOGE-ի ձեռքն ընկնելը կանխելու փորձերից հետո։ Մասկենք, ըստ հեղինակավոր մամուլի, ստացել է լիակատար հասանելիություն նաև ֆիննախի գերգաղտնի վճարումներին
Մասկը բիզնեսի մասին էլ չի մոռանում․ Հունիսին Օսթինում Տեսլան անվարորդ «տաքսի-սերվիս» է բացելու
Իսկ չինացիներն էլ էլ ավելի հեռուն են գնում ու մարդկանց և հումանոիդ-ռոբոտների վազքի մրցույթ են կազմակերպում