Կոմունիզմի ուրվականն է Գյումրիով շրջում․ կիրակի օրը կայացած ավագանու ընտրություններում ՔՊ-ն չի ստացել բացարձակ մեծամասնություն, ու գնդակն այժմ տարբեր կոալիցիաների կազմում է․ ավագանի են անցնում 4 կուսակղություն ու դաշինք, որոնցից ամենաշատ ձայները հավաքել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ աստվածավախ գործիչ, առաջադրված Կոմկուսի կողմից։ Հենց նա էլ կարող է դառնալ քաղաքապետ՝ ընդդիմության համախմբվելու դեպքում։
Թրամփն էլ սպառնում է Ռուսաստանին ու Իրանին
Ուկրաինայի հարցով ասում է՝ հոգեբանական դեդլայն կա խաղաղության հասնելու հարցում, ու եթե նա տեսնի, որ ռուսները ձգձգում են ժամանակը, էլ ավելի բարձր մաքսատուրքեր կներառի, ու երկակի սանկցիաներ կներդնի ռուսական նավթի ու գազի դեմ։ Վերջինը նշանակում է, որ դրանք գնողները չեն կարողանա բիզնես անել ԱՄՆ-ում։
Իրանի հարցում ավելի կոշտ է ու ուղղակիորեն սպառնում է ռումբերով՝ միջուկային հարցում համաձայնագրի չհասնելու դեպքում։ Թեհրանն, ի պատասխան դրան, մերժում է Թրամփի հետ ուղիղ բանակցությունները, սակայն պատրաստ է միջնորդավորված բանակցել։
Ու մինչ մենք խառն ենք Գյումրիով ու Թրամփով, Antropic-ը մոտենում է ԱԲ մտածելու գաղտնիքի բացահայտմանը
Նրանց ստեղծած circuit tracing մեթոդը լեզվական մեծ մոդելների, այդ թվում՝ նույն Claude ներսում ընթացող գործընթացներն ավելի լավ հասկանալ է օգնելու։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս հետևելու, ինչպես է մոդելը ձևավորում իր պատասխանները՝ ուսումնասիրելով դրա ներքին «աշխատանքային գրառումները» որոշումներ կայացնելիս։ Օրինակ, հասկանալի է առնում՝ ինչպես է ԱԲ-ն որոշում կայացնում չկատարել օգտատիրոջ խնդրանքը բռնություն կամ պորնոգրաֆիա նկարագրելու մասին։